Մովսես Հարությունյանը գրում է. Հետաքրքիր ազգ ենք. սաղ աշխարհով մեկ հայերը սփռված են` որոշ օտար պետությունների քաղաքներում քանակով գերազանցելով նաև բնիկ ժողովուրդներին, սակայն 2-3
հնդկաստանցի կամ ռուս են տեսնում` թե բա էս ինչ վիճակ է Երևանում, շտապ միջոցառումներ ձեռնարկեք, վտարեք, չմնան տեղավորվեն։ Ասենք իրականում պիտի ուրախ լինենք, որ մեր նվազող
բնակչության ֆոնին գոնե մի քանի այլերկրացի գալիս եւ փորձում է Հայաստանում մի բան ձեռնարկի` դառնալով նաև տարբեր բաների սպառող։ Հ. Գ. Հավելեմ, որ էտ նույն այլազգիները մի քանի անգամ ավելի բարեխղճորեն են վարվում մեր երկրի հետ,
քան` մեզանից շատերը, որոնք բացի անտառներն եւ գետերը աղտոտելուց, կարմիր լույսի տակով կամ անթույլատրելի վայրով փողոցն անցնելուց ու փողոցում ծխախոտի մնացուկ քցելուց` ոչինչ չունեն էս երկրի համար արած։