Հետաքրքիր է, հիմա ինչ են զգում այն անձինք, ովքեր վերջին շրջանում կեղծ թեզերով էին «կերակրում» հանրությանը, թե իբր վարչապետը… Տարոն Չախոյան

Հետաքրքիր է, հիմա ինչ են զգում այն անձինք, ովքեր վերջին շրջանում կեղծ թեզերով էին «կերակրում» հանրությանը, թե իբր վարչապետը… Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանը գրել է. Իրեն ուղղված հարցերի շրջանակում Փաշինյանը մանրամասն անդրադարձավ սահմանագծման և սահմանազա տման պրոցեսների հնարավոր փոխհամաձայնեցմանը Ադրբեջանի հետ։ Հստակ նշեց, որ սահմանագծման և

սահմանազատման պրոցեսների շուրջ Ադրբեջանի հետ հնարավոր փոխհամաձայնության գալու ժամանակ ընդամենը ստեղծվելու է հանձնաժողով, որը հետագայում քննելու է և լուծումներ է առաջարկելու Հայաստան-Ադրբեջան

սահմանի շուրջ։ Հետաքրքիր է, հիմա ինչ են զգում այն մարդիկ, ովքեր վերջին շրջանում ու հատկապես վերջին օրերին սուտ թեզերով էին «կերակրում» հանրությանը, թե իբր օրերս Փաշինյանը պատրաստվում է փաստաթուղթ ստորագրել,

որով ողջ Սյունիքը կամ գոնե Սյունիքով միջանցք կտա Ադրբեջանին։ Այժմ՞ ինչով եք խաբելու հանրությանը։ ՀԳ․Հնուց եկած ժողովրդական լավ խոսք կա քառասուն օրվա մասին, ու քանի դեռ ստերով եք փորձում ձեր շուրջը քաղաքացիներին հավաքել, միշտ էլ ձախողվելու եք։