«Հիմա, երբ սանձարձակ Արեւմուտքն իր սատանաներին քսի է տվել Հայաստանի վրա…». Լիզա Ճաղարյան

Լիզա Ճաղարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Հասանք Ալեքսանդրին։ Շիրվանզադեին (չշփոթել Մակեդոնացու հետ)։

Մի օր տղայիս հետ նստած դիտում էինք «Նամուս» ֆիլմը, ու էն ողբերգական պահին, երբ Ռուստամը խանչալը հանած՝ էն խեղճ Սուսանին ստիպում էր, որ կուրծքը բացի, հետն էլ մռնչում էր՝ խա՜լը, սեւ խա՜լը… Մեկ էլ տղաս, որն, ի դեպ, չէր կարդացել «Նամուս» վեպը (մինչեւ հիմա էլ չի կարդացել), ծիծաղեց՝ չէր տեսե՞լ։

Լեզուս կապ ընկավ։ Կարդացել էի մանրամասն, ֆիլմը նայել էի մի քանի անգամ, ու էդ հարցը մտքովս չէր անցել։ Մտքովս չէր անցել, թե էդ ոնց է պատահել, որ մարդուկնիկ իրար ծոց քնում են, փիս-փիս բաներ են անում, բայց էդ Ռուստամն էդպես էլ չէր տեսել իր հարազատ կնկա հարազատ կրծքի հարազատ խալը։

Բայց եկեք չմոռանանք, որ այս դեպքը տեղի է ունեցել մի տասը տարի առաջ, եւ այն ժամանակ Հայուգենը դեռ էդքան չէր կըտաղել, ու ես էդ ժամանակ չգտա տղայիս հարցի պատասխանը։

Հիմա, երբ սանձարձակ Արեւմուտքն իր սատանաներին քսի է տվել Հայաստանի վրա, տեղական սատանաներն էլ օր օրի սանձարձականում են, ես նստեցի եւ երկար մտորեցի, թե ինչու մինչեւ էն բենամուս Սեյրանի բլթոցը՝ Ռուստամը չէր տեսել Սուսանի կրծքի խալը։

Հիմա լիքը նամուսովներ վռազ-վռազ կասեն, թե բա՝ որովհետեւ էն ժամանակներում ամոթ կար, աբուռ կար։

Սխալվում եք։ Ամոթ էլ կար, աբուռ էլ, բայց արդեն ասացի, չէ՞, որ լիքը մտորել եմ, ավելին՝ խորհել եմ, ավելին՝ կշռադատել ու ծանրութեթեւ եմ արել ու հասկացել եմ, թե ինչու էս Ռուստամ ոչուփուչը չի տեսել Սուսանի սեւ խալը։

Որովհետեւ չի՛ ուզեցել տեսնել։ Այո՛։ Որովհետեւ Սուսանը սիրում էր Սեյրանին, Սեյրանն էլ սիրում էր Սուսանին, բայց էս Ռուստամն էլ, դու մի ասա՝ ինքն էլ էր սիրում Սեյրանին։

Ռուստամը շաաատ վաղուցվանից էր սիրում Սեյրանին, ու ինքը չգիտեր, որ Սուսանն ու Սեյրանն իրար սիրում են։ Ռուստամը Սուսանի հետ պսակվեց, որովհետեւ գիտեր, որ Սուսանենց ու Սեյրանենց տները շատ մոտիկ են իրար, ու ինքը գցել-բռնել էր, որ Սուսանին կառնի ու աչքի տակով հա՛ կնայի իր սիրելի Սեյրանին ու ախ կքաշի։

Էդ ժամանակներում, ընթերցողներիս ասեմ՝ ախ քաշելուց դենը չէին անցնում։ Կամ էլ էնպես էին անցնում, որ օձն իր պորտով, հավքն իր թեւով էդ կողմերով չանցնի։

Հիմի թեեեեեե Ռուստամը որոշել էր Սուսանին առնի ու բավարարվի միայն Սեյրանի համար ախ քաշելով, Շիրվանզադեն դրա մասին էլ է լռում (Ստամբուլյան կոնվենցիայի նման. չեն գրել, բայց դու տողատակերում տեսնում ես սատանեքին), բայց դե էս դեպքում ասելու բան էլ չկար, որովհետեւ գիտեք, էլի, որ Սեյրանը բլթացրեց Սուսանի սեւ խալի մասին, Ռուստամը հասկացավ, որ ինքը չարաչար խաբված է, եւ Սեյրանն իր համար ախ քաշողը չի, ու որ դրա մեղավորը Սուսանն է, դրա համար էլ խանչալը քաշեց ու սպանեց նրան, ում հետ պսակվել էր ու աչքերը փակած ծոցն էր մտնում, բայց մտքում Սեյրանի համար էր ախ քաշում։

Սուսանը մեռավ, Սեյրանը Սուսանի դարդից ատրճանակը դրեց քունքին ու կրակեց, Մարիամ բաջին ու Գյուլնազը (չշփոթել Ղազարոսի Գյուլնազ տատի հետ. էդ Աղայանին էլ կհասնենք, դա էլ մի բարի պտուղ չի) իրենց գլխի մազերը փետեցին, Հայրապետն ու Բարխուդարը նորից սկսեցին իրար հետ արաղ քաշել, Ռուստամին էլ դե տարան կամ կախելու, կամ գյուլլելու։

Աչքն էլ հանեցին։ Ապրեր՝ ազգն էն վա՛խտ էր կործանվելու առանց սատանեքի ջանքերի։

Ահագին էլ ձգել ենք։

Շիրվանզադեի շնորհիվ։

Չենք գնահատում մեր մեծերին»։