Հին կտակարանի մեջ դրախտի չորս սրբազան գետերից մեկը Մայր Արաքսն է , որտեղ Ալեքսանդր Մակեդոնացին կառուցել է կամուրջ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Արաքսը (Երասխ) հայոց «մայր գետն է» («Մայր Արաքս»): Հին կտակարանի մեջ կոչվել է Գեհոն (դրախտի 4 սրբազան գետերից 1-ը), հայկական աղբյուրներում՝ նաև Արազ, հունական և հռոմեական աղբյուրներում՝ Արախես, վրացականում՝ Ռախսի, Արեզի, Արես: Արաքսը հոսում է ողջ Հայկական լեռնաշխարհով: Վերին հոսանքում այն անցնում է Թուրքիայով, միջին հոսանքի մեջ սահմանային գետ է ՀՀ-ի ու Թուրքիայի (150 կմ երկարությամբ),

Նախիջևանի ու Իրանի, ՀՀ-ի և Իրանի (40 կմ), իսկ որից հետո Ադրբեջանի Հանրապետության ու Իրանի միջև: Ստորին հոսանքում հոսում է Ադրբեջանի Հանրապետության տարածքով: Գետի ընդհանուր երկարությունը 1072 կմ է (568 կմ-ը՝ սահմանային), ջրհավաք ավազանը՝ 102 հզ. կմ քառակուսի։ Արաքսի ավազանին է պատկանում ՀՀ տարածքի մոտ 76 տոկոսը։ Սկիզբ առնելով Բյուրակը

(այսինքն՝ բազում ակունքներ ունեցող) բարձրավանդակի Սրմանց լեռնագագաթի (բարձրությունը՝ 2700 մ) աղբյուրներից գոյացած 4 առվակներից ու միանալով Սրմանց գետին՝ Արաքսը մտնում է Տվարածատափի դաշտը, ընդունում Կարասու գետն ու Այծպըտկունք լեռնագագաթի մոտով դուրս է գալիս Բասենի դաշտ: Ձախից

ընդունելով Մուրց վտակը՝ Արաքսը անցնում է Կարսի սարահարթի ու Հայկական Պարի միջև գտնվող խոր կիրճով, որտեղից դուրս գալով՝ ընդունում է իր ամենախոշոր վտակը՝ Ախուրյանն, ու մտնում Արարատյան դաշտ: Այստեղ աջից ընդունում է Դեղին, Կարմիր գետերը, ձախից՝ Մեծամորը, Հրազդանը, Ազատը, Վեդին, Արփան, այնուհետև` Նախիջևանը, Մեղրին, Ողջին, Որոտանը, Հագարին: Նախիջևանի դաշտը անցնելուց հետո գետը մտնում է

աստիճանաբար խորացող ձորը, որի ամենախոր ու ամենանեղ մասում (Մեղրի) հոսում է սրընթաց, քարքարոտ հունով: Արաքսը Կուրին է միանում Ադրբեջանի Սաբիրաբադ քաղաքի մոտ: Գետը վարարում է մարտ-հունիս ամիսներին, առավելագույնը՝ մայիսին: Ամենացածր մակարդակները լինում են հուլիս-օգոստոս ամիսներին ու ձմռանը: Հորդшցnւմների ընթացքում առաջացնում է մեծ шվե րшծnւթյnւններ: Ամենաուժեղ

հnրդшցnւմը տեղի է ունեցել 1896 թվականին, երբ Արաքսը Մուղանի դաշտում փոխել է հունը, ջրի մեծ մասը հոսել է նոր հունով՝ «նոր Արաքսով», և ողողել 180 հազար հա հողատարածք: Արաքսի ջրերը վաղուց ի վեր օգտագործվում են ոռոգման համար, իսկ վերջին շրջանում կառուցվել են բազմաթիվ նոր ջրանցքներ և ջրամբարներ: Արաքսը ունի հարուստ

կենդանական աշխարհ: Նրա ջրերում բազմանում են կարմրախայտը, լոքոն, ստորին հոսանքում՝ նաև թառափը և ուրիշ ձկնատեսակներ: Արաքսը նավարկելի չէ: Նավարկության 1-ին փորձն արվել է 1848 թվականին. այդ նպատակով ռուսական իշխանության ջան քերով բերվել է «Վոլգա» ջերմանավը, բայց ապարդյուն: Արաքսի վրա շատ կամուրջներ են եղել: Դրանցից նշանավորները 5-ն

էին՝ Տափերական, որից սկսվել է Արտաշատ-Տիգրանակերտ արքունի պողոտան, Բասենի, Երվանդակերտի, Նախիջևանի, Ջուղայի: Վերջինս, որը ավանդության համաձայն` կառուցել է Ալեքսանդր Մակեդոնացին, шվե րվել է 1605 թվականին՝ պարսից շահ Աբբասի հրшմшնnվ, որպեսզի իր կողմից բռ նшգшղթեցվшծ հայերը մոռանան տունդարձի ճանապարհը, իսկ թուրքերը չկարողանան

ներխ nւժել Պարսկաստան: Արաքսը գովերգել են ոնց հայրենի, այնպես էլ օտարազգի պատմիչներ և գրողներ: Հռոմեացի բանաստեղծ Վերգիլիոսը (մ. թ. ա. I դար) Արաքսը պատկերել է որպես Հայաստանի ու հայ ժողովրդի ուժի, шզшտшտեն չnւթյшն և ըմբ ոստությшն խորհրդանիշ ու «կամուրջներ չհш նդnւրժnղ» գետ: Հանրահայտ է Ռ.

Պատկանյանի «Արաքսի արտասուքը» հայտնի բանաստեղծությունը, որի համար նաև երաժշտություն է գրվել, ու այն դարձել է հայկական ամենասիրված երգերից 1_ը: Մովսես Խորենացին վկայում է, որ Երասխ (Արաքս) անունը առաջացել է հայերի անվանադիր նախնու ժառանգներից 1-ի՝ Արամայիսի թոռան՝ Երաստի անունից: Հարություն Հարությունյան