ՀՀ-ում խուճապ է սկսվել. մարդիկ խանութներից «կրում են» ալյուր ու շաքարավազ… Այսօր մի քանի ահազանգ եմ ստացել մարզերի խանութներից, որ… Մովսես Հարությունյան

Մովսես Հարությունյանը գրում է. Հայաստանում տարօրինակ ու արհեստածին խուճապ է սկսվել. մարդիկ խանութներից «կրում են» ալյուր ու շաքարավազ՝ ով ինչքան կարող է։

Հազար ասեցինք՝ անհանգստանալու առիթ չկա, որովհետև երկրում կան պարենային բավարար պաշարներ ու ցանկացած պահին կարող ենք գնում կատարել նաև ՌԴ-ից։

Նման խուճապային վարքով քաղաքացիները «նպաստում են» վերոնշյալ պարենային ապրանքների թանկացմանը՝ դրդելով ալյուր և շաքարավազ արտադրող/ներմուծող ընկերություններին և սուպերմարկետների ու խանութների տերերին գնալ

արհեստական թանկացումների, քանի որ նշյալ ապրանքների պահանջարկը շեշտակի մեծացել է։ Նրանք կուտակում են գերշահույթ, քանի որ ներկրել են կամ արտադրել էժան հումքով, իսկ հիմա զուտ ապահովում են իրենց համար գերշահույթ։

Արդյունքում տու ժում է նորից քաղաքացին։ Այսօր մի քանի ահազանգ եմ ստացել մարզերի խանութներից, որ ալյուրի 1 պարկը թանկացել է շուրջ 1500-1800 դրամով՝ դա էլ ձեռք են բերում տակից՝ «ծանոթով»։

Այժմ կարևոր ու հրատապ է տեսչական մարմինների աշխատանքը, որպեսզի որոշ անբարեխիղճների պատճառով քաղաքացին չհայնտվի սոցիալապես էլ ավելի խո ցելի ու ոչ նախանձելի վիճակում։