ՀՀ վարչապետի ասուլիսին չեմ անդրադառնա, սակայն նա արտահայտեց մի միտք, որի հետ դժվար է չհամաձայնվելը… Վահե Աղաջանյան

Վահե Աղաջանյանը գրում է. ՀՀ վարչապետի ասուլիսին չեմ անդրադառնա, քանզի մեծ հաշվով խոսեց այն ամեն ինչի մասին, ինչ երեկ ներկայացրել էի դելիմի տացիայի և դեմա րկացիայի վերաբերյալ լայնածավալ հոդ վածի մեջ (հղումը՝ մեկնաբանություններում), բայց նա արտահայտեց մի միտք, որի հետ դժվ ար է չհամաձայնվելը․

«հասարակության մեջ ով արտահայտում է այլընտրանքային տեսակետ, պի տակավորվում է որպես թուրք»։ Եկեք մի կողմ թողնենք, թե ով է հնչեցրել այս միտքը, քանզի կան մարդիկ, որոնք սիրում են նրան, կան մարդիկ, որոնք ատ ում են նրան, կան մարդիկ էլ, որոնք նեյտրալ են այս հարցում։ Եթե խոսենք բուն երևույթից, ուրեմն

յուրաքանչյուրս պետք է ազնիվ լինենք և ասենք՝ նկատե՞լ ենք մեր շրջապատում այդպիսի բան, թե՞ ոչ։ Եկեք ազնիվ լինենք և ասենք, որ մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ կան ձևավորված կարծրատիպեր ու այդ կարծրատիպերից դուրս ամեն միտք արժանանում է քարկոծման, իսկ մտքի հեղինակը՝ պիտակավորումների։ Եթե ուսումնասիրենք 3-րդ հանրապետության պատմությունը, ուրեմն բազմաթիվ օրինակներ կան,

երբ հնչել են այլընտրանքային կարծիքներ, որոնց հեղինակները շատ արագ լռեցվել են ու պիտա կավորվել են որպես թուրք։ Դժվար չէ օրինակներ բերել, մասնավորապես կային ժամանակներ, որ եթե դաշնակցության հետ Օպերայի բակում Թուրքիայի դրոշը չէիր այրում, ուրեմն թուրք էիր, կամ եթե ասում էիր, որ ԼՂ-ի հարցում չպետք լինել «ոչ մի թիզական», ուրեմն թուրք էիր, կամ այսօր եթե ասում ես, որ մեր բանակը, մեր պետությունը

ուղղակի պատրաստ չէ, չի կարող մտնել պատերազմի մեջ, ուրեմն թուրք ես։ Եկեք քաղաքականությունն էլ մի կողմ թողնենք։ Ձեր շուրջը նայեք, դուք յուրաքանչյուր օր բախվում եք ինչ-որ կարծրատիպերի հետ ու եթե փորձեք այլընտրանքային կարծիք հայտնել, ուրեմն ստանալու եք պիտակավորումներ ու եթե չունենաք բավարար

կամք ՝ պնդելու ձեր ճիշտը, հասարակությունը ձեզ լռեցնելու է։ Մենք պիտի գնանք մտածողության հեղափոխության, կարծրատիպերը կոտրելու, իրատեսությունը և ճշմարտությունը էմոցիաների նկատմամբ գերակա դարձնելու ճանապարհով։ Յուրաքանչյուրս մեր ուժերի ներածին չափով պիտի նպաստենք մտածողության փոփոխությանը, ու այս հարցում անհրաժեշտ է մեկ բան՝ կամք։ ԱՄՆ

նախկին նախագահ Դոնալդ Թրամփն էր ասում՝ ինչքան էլ ձեզ ասեն, որ դուք սխալ եք, ինչքան էլ փորձեն լռեցնել ու հետ պահել, եթե համոզված եք, որ ճիշտ եք, ուրեմն գնացեք մինչև վերջ․ հենց նման մարդիկ են փոխում աշխարհը։ 1-ին հայացքից կարող է թվալ, թե մանր հարց է, այս պահին ավելի լուրջ խնդիրներ կան, բայց իրականում դա այդպես չէ, քանզի ամեն խնդրի հիմքում էլ մտածողությունն է։