Հոկտեմբերի 2-ին ստանում է վի րավորում։ Չորս օր հոսպիտալում մնալուց հետո, դեռ չապաքինված, ետ է գնում մար տի դաշտ, ասելով, որ… զո հված հերոսի մասին

Անի Քոչարն իր էջում գրել է. Անուն առ անուն. Իսրայել Գագիկի Ակինյան Ծնվել է 2001թվականի օգոստոսի չորսին Երևան քաղաքում։ Սովորել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցում, որից հետո տեղափոխվել ու ավարտել է թիվ 49

միջնակարգ դպրոցը։ 6 տարեկանից դպրոցի հետ մեկտեղ հաճախել է կարատեի խմբակ։ Կարատե մարզաձևի մեջ հասել է հաջողությունների, արժանացել բազում մեդալների, սերտիֆիկատների ու պատվոգրերի։ 14 տարեկան հասակում ստացել է «սև գոտի» աստիճան ու աշխատել որպես մարզչի օգնական Docando կենտրոնական մարզադպրոցում։

2018 թվականի ընդունվել է Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ։ 2020 թվականի հունվարի քսաներեքին զորակոչվել է հայկական բանակ։ Ծառայությունը անցկացրել է Որոտանում (Կուբաթլու) տեղակայված զորամասում, որպես դի պուկահար։ Ընդամենը ութ ամսվա ծառայող էր, երբ սկսվեց

պատ երազմը։ Հոկտեմբերի երկուսին ստանում է վի րավորում (արմունկի բե կորային վնա սվածք) ու առանց ուշադրություն դարձնելու իր վիր ավոր ձեռքին, օգնում է մար տի դաշտից դուրս բերել բազում վի րավոր զինվոր տղաների։ 4 օր հոսպիտալում մնալուց հետո, դեռ չբուժ ված,

ետ է գնում մար տի դաշտ, ասելով, որ չի կարող միայնակ թողնել ընկերներին։ Միանում է
ընկերներին ու հոկտեմբերի տասնհինգին անմահանում։ Բայց բոթը ընտանիքը ստացել է միայն 2021 թվականի հունվարի քսաներկուսին. մինչ այդ հուսով ու աղոթքով սպասել են նրա վերադարձին։ Հավերժ հի շատակ։