Հոկտեմբերի 9-ին նրա ծննդյան օր էր։ Այդ օր չի կարողանում զանգահարել հարազատներին, ամսի 10-ին մի կերպ զանգում է տուն ու հարցնում… Արամ Հովհաննիսյանի մասին

Հոկտեմբերի 9-ին նրա ծննդյան օր էր։ Այդ օր չի կարողանում զանգահարել հարազատներին, ամսի 10-ին մի կերպ զանգում է տուն ու հարցնում… Արամ Հովհաննիսյանի մասին

Արամ Գևորգյանը գրում է. Հովհաննիսյան Արամը Արարատ քաղաքից էր։ 2019-ի հունվարի 10-ին զորակոչվել էր բանակ։ Դիլիջանում որպես վարորդ էր ծառայում։ Զորացրվելուն երկու ամիս էր մնացել, երբ
սկսվեց պատերազմը։

Հոկտեմբերի 6-ին Արամենց տեղափոխում են Արցախ, Ջրական (Ջեբրաիլ)։ Հոկտեմբերի 9-ին նրա ծննդյան օր էր։ Այդ օր չի կարողանում զանգահարել հարազատներին, ամսի 10-ին մի կերպ զանգում է տուն ու հարցնում. «Մամ, նշեցի՞ք ծնունդս»։

Չորս օր անց՝ հոկտեմբերի 13-ին, անօդաչուի հարվ ածից զո հվեց Արամ։ Զո հվեց իր 20-ամյակից նոր-նոր բոլորած, զ ոհվեց՝ այդպես էլ չհասցնելով վայելել չափահաս կյանքը։ Խունկ ու խոնարհում հիշատակիդ, Արամ ջան։