Հովասն ասել է՝ եթե այժմ մի կտոր հող տանք` վաղը թուրքը կմտնի մեր տուն. սաղին պետք է սատկացնենք. զո հված Հովհաննես Բեյբությանի քույրը պատմում է նրա մասին

Բոլորը սիրում էին նրան, ինքը բոլորին էր սիրում, ոչ ոքի երբեք չի նեղացրել։ Քսաներեք տարեկանում այնքան հարգանք եւ սեր էր վայելում, որ նրան հողին հանձնելիս՝ ժողովուրդը նրա վրա հողը ձեռքերով էր լցրել ու շատերին հող չէր հասել, որ լցնեն, պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ է:

Ես ուզում եմ, որ սրա մասին դարերով խոսվի ու ողջ աշխարհը իմանա. մեր Հովասը գիտակցված գնաց անմա-հություն, որ մենք ապրենք: Tert.am-ի հետ զրույցում ասաց հակառակորդի դեմ ծավալված մար-տերի ընթացքում նա հատակված զինծառայող Հովհաննես (Հովաս) Բեյբությանի քույրը՝ Արփինե Բեյբությանը:

«Հովասը բարի, ազնիվ, ընկերասեր, հայրենասեր տղա է։ Չեմ կարող նրա մասին անցյալով խոսել, նա միշտ մեզ հետ է։ Ես տասը տարեկան եմ եղել, եղբայրս՝ Ավետիքը վեց տարեկան, երբ ծնվեց մեր Հովասը։ Նա մեր ողջ ազգի փոքր տղան է, սակայն ամեն հարցում բոլորը նրա հետ էին խորհրդակցում:

Անսահման խելացի, մեծին հարգող, եթե ինչ-որ մեկը օգնության կարիք, ուներ ուրեմն ինքն այնտեղ էր։ Ասում էր՝ շատ բան չեմ ցանկանում, գամ, աշխատեմ տունը վերանորոգեմ ու ամենակարևորը՝ մամայիս համով պատրաստածը ուտեմ։ Իմ Հովասի մասին ինչքան խոսենք, կխոսենք ու միայն դրական»,-ասաց նա:

Քրոջ խոսքով՝ Հովհաննեսը միշտ հավատարիմ էր իր գաղափարներին, հայրենասիրությունը նրա էությունն էր։ «Իրավաբան էր, չափից դուրս խելացի ու չափից դուրս համեստ։ Մար-տի դաշտում նրա սխ րանքներն աննկարագրելի են։ Իմ եղբայրը հերոս է, անմա-հ հերոս: Ես չգիտեի, որ առաջնագծում է, հիմնականում եղբորս է զանգել ու ասել, որ շատ լավ է, որ քիչ մնաց, հաղթելու ենք, ասել է՝ «եթե հիմա մի կտոր հող տանք, վաղը թուրքը կմտնի մեր տուն, Ավ, սաղին պետք է սատ-կացնենք»։ Մեզ նոր են պատմում, որ Հովասը 14 օր հրամանատար է եղել ու կատաղի մար-տեր վարել:

Մեր ընտանիքում 3 երեխա ենք ես, Հովասը և Ավետիքը։ Ահավոր ցավ ենք ապրում. մայրս խելագարված իրա բալին է ուզում, հայրս ցավի հետ մեկտեղ հպարտանում է։ Եղբորս համար դաժան հար ված էր, ասում է, թե չեմ դիմանա առանց Հովաս։ Ես հպարտ եմ, որ հերոսի քույր եմ իմ եղբայրը անմա-հացավ ու ինքը միշտ ինձ հետ է։ Իմ եղբորը թագավորին վայել ճանապարհեցինք»:

Հովհաննեսի համագյուղացի Արմինե Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ 23-ամյա Հովհաննեսը զո հվել է հրադադարի օրը, ընտանիքը սարսափելի վատ վիճակում է: Հովհաննեսը բարության մարմնավորում էր, սովորել էր, համալսարանը վերջացրել ու զորակոչվել էր բանակ: