Հորդանանի թագավորն ուղղակի ապշել է նախագահի այս անսպասելի քայլից

Արմեն Սարգսյան (հունիսի 23, 1953, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի գործող նախագահ, ՀՀ նախկին վարչապետ, քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան, Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի ու Բրիտանական աստղագիտական ընկերության անդամ, Համահայկական ակադեմիական և գիտական ընկերության պատվավոր անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, մեծ բիզնեսմեն։ Հայաստանի Հանրապետության վարչապետ 1996 թվականի դեկտեմբերից մինչև 1997 թվականի փետրվար։ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (1993 թվականից)։

2018 թվականի հունվարին գործող նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջադրվել է որպես Հայաստանի Հանրապետությաբ 4֊րդ նախագահի թեկնածու Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից։

Ինչպես արդեն հայտնի է՝ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի ու Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմիի հանդիպումը:

Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ նախագահ Սարգսյանը, մասնավորապես, նշել է, որ Հորդանանի թագավորի այցը պատմական է ու հույս է հայտնել, որ շատ այլ առիթներ կլինեն Նորին Մեծությանը կրկին ընդունելու Հայաստանի Հանրապետությունում:

«Մեր 2 ժողովուրդներն էլ հին են: Ձեր ազգը ներկայացնում է իսլամի էությունն ու առանցքը, Դուք, Ձերդ Գերազանցություն, ինչպես նաև Ձեր ընտանիքը ներկայացնում եք Մուհամմադ մարգարեի սերունդը Հայաստանը՝ որպես աշխարհում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած 1֊ին երկիր, ոչ միայն լավ հարաբերությունների մեջ է Հորդանանի հետ, այլև, մենք շատ բաներ կարող ենք անել միասին»,-ընդգծել է Հայաստանի նախագահը:

Հորդանանի թագավոր Աբդալլահ 2֊րդն ասել է, որ 2 երկրներին միավորում են լավ բարեկամությունը, պատմությունը․

«Մեծ հարգանք ենք տածում ամենահին քրիստոնյա եկեղեցու նկատմամբ, որը ներկայացված է ոչ միայն Երուսաղեմում, այլ նաև մեր երկրում:

Այն ներկայացնում է մեր անցյալի մեծ մասը, և ոչ միայն մեր ներկայի, այլև ապագայի ընդհանուր մասն է»,-ասել է նա:

Հավելենք, որ համացանցում լուրեր են շրջանառվում այն մասին, որ պաշտոնական հանդիպումից հետո, տեղի է ունեցել շատ ավելի ջերմ ու հանգիստ շփում:

Խոսք է գնացել, ինչպես ազատ վիզային ռեժիմի, այնպես էլ մի քանի ուրիշ էական թեմաների վերաբերյալ:

Բացի այդ, Հորդանանի թագավորը իր մեծ զարմանքն ու երախտագիտությունն է հայտնել Հայաստանի նախագահին՝ հայ ժողովրդի առանձնահատուկ ջերմության ու տաղանդի համար:

Թագավորը ասել է, որ ինքն ուղղակի մեծ ոգևորություն է ապրել ու ապշել է նախագահի այն քայլից, որ վերջինս կարողանում է նման բարձր մակարդակի հանդիպումներ կազմակերպել,-ֆեյսբուքի իր էջում գրել է Աննա Թադևոսյանը: