«Շենգավիթ» Բժշկական կենտրոնում ծնվել է բազմազավակ ընտանիքի տասերրորդ զավակը: Այս մասին հայտնում են «Շենգավիթ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում: «39 տարեկապ բազմազավակ մայր Մանուկյան Քրիստինան օրերս լույս աշխարհ է բերել
իր 10-րդ բալիկին` Մոնթեին: Քրիստինան մեկ աղջիկ ու արդեն 9 որդի ունի: Երեխային Մոնթե է անվանել ի պատիվ հերոս Մոնթե Մելքոնյանի: Բալիկը ծնվել է կեսարյան հատման ճանապարհով՝ 2700 գրամ քաշով ու 47 սմ հասակով, մանկաբարձ
գինեկոլոգներ Մարգո Մարտիրոսյանի ու Անահիտ Սիրունյանի օգնությամբ: Նորածնի խնամքը և հոգատարությունը վստահվել է նեոնատոլոգ Արթուր Ջանազյանին: Բժշկուհի Մարգո Մարտիրոսանը նշում է , որ սա 39 տարեկան կնոջ 5-րդ կեսարյան հատումն է: Երեխան ու մայրիկը բավարար
վիճակում դուրս են գրվել հիվանդանոցից: Շնորհավորում ենք ևս մեկ անգամ մեր հերոս մայրիկին ու մաղթում բոլոր երեխաներին առողջ և խաղաղ մանկություն: Հ.գ. մայրիկի ու փոքրիկի լուսանկարը, անձնական տվյալները հրապարակված են պացիենտի համաձայնությամբ ու թույլտվությամբ»։