Ճակատագիրն ինձ սեր եւ լույս բերեց Անիի կերպարանքով. Այժմ ես մի մարդ ունեմ իմ կյանքում, որը ինձ ստիպում է կրկին ցանկանալ ապրել…Լևոն Արոնյանը գրառում է կատարել և պատմել ողջ իրականությունը

Լևոն Արոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է հետևյալը. «Սիրելի ընկերներ, Այս տարին շատ բարդ տարի էր ինձ համար: Տարի, որը անհասկանալի ձևով փոխելու է մեր կյանքը: Համենայն դեպս այն արդեն իսկ փոխել է իմ կյանքը: Արիանային կորցնելը ամենավատ բանն էր, որ ես երբևիցէ զգացել էի: Այս դժո խքի

միջով անցնելը ստի պեց ինձ հասկանալ ինքս ինձ և վերլուծել իմ կյանքը: Ես գիտեմ, որ Արին միշտ ցանկանում էր, որ ես ազնիվ լինեմ, ճշմարիտ լինեմ ինքս ինձ հետ ու մարդկանց առաջ բաց, որովհետև ես հենց այդպիսին եմ: Այսպիսով, այս նամակի մեջ ես ուզում եմ անկեղծանալ իմ կյանում վերջերս կատարվելիքի վերաբերյալ ու խոստանալ

շարունակել լինել անկեղծ իմ ամբողջ կյանքի ընթացքում: Հիմնական բանը, որ ես ուզում եմ կիսել ձեզ հետ, այն է, որ ես հիմա ունեմ մարդ իմ կյանքում, որը ստի պում է ինձ նորից ցանկանալ ապրել: Ճակատագիրը ինձ սեր և լույս բերեց Անիի կերպարանքով և ես զգում եմ, որ այսուհետ բոլոր դժբախտությունները անցյալում են: Անին

ամենաբարի և նվիրված մարդկանցից է, որ ես երբևէ հանդիպել եմ: Մեր հետաքրքրություններն և նպատակները կյանքում շատ նման են: Նա հասկանում է ինձ բոլոր լեզուներով: Ցանկանում եմ նաև հայտնել, որ հասկացել եմ այն, որ եթե իմ առողջությունը և կյանքը թույլ տան, ես շախմատ կշարունակեմ խաղալ մինչև իմ կյանքի

մայրամուտը: Ես հավատում եմ, որ մենք ամենքս կյանք ենք գալիս մեկ առաքելության համար: Ես չեմ ընտրել շախմատիստ դառնալը։ Հինգ տարեկանիս լուսանկարի մեջ կանգնած եմ շախմատային տախտակը ձեռքիս տակ դրած, բայց ես սովորեցի շախմատ խաղալ միայն, երբ 9 տարեկան էի: Ես սիրում եմ շախմատային աշխարհը և ուրախ եմ, որ

իմ գործընկերներից շատերը խելացի և հոգատար մարդիկ են: Ես հավատում եմ, որ ես եկել եմ այս աշխարհ `շախմատիստ դառնալու, իմ սկզբունքներին նվիրված ու հավատարիմ լինելու համար:Ես համոզված եմ, որ Արին ևս կաջակցեր իմ կյանքը ընդմիշտ շախմատին նվիրելու որոշմանը: Ես 13 տարի հավատարիմ եմ եղել ու սիրել եմ կնոջս, և ոչ

մեկ չգիտի, թե ինչպիսի զգացողություններ եմ ապրել նրան կորցնելուց հետո: Ես գիտեմ նաև, որ հրեշտակները ինձ ուղղարկել են սիրելու ու սիրվելու ևս մեկ շանս: Ես հարգում ու հարգելու եմ կնոջս հիշատակը ոչ թե մեկ տարի, այլ իմ ողջ կյանքի ընթացքում: Ես վստահ գիտեմ, որ նա կցանկանար, որ ես շարքւնակեի ապրել ու երջանիկ լինել կյանքում: Ես հավատում եմ, որ սիրել

իմացող մարդիկ կհասկանան ինձ: Ես շնորհակալ եմ Անիին ու ընկերներիս բոլոր դժ վարին պահերին կողքիս լինելու համար: Սիրելիներս, իմ նամակի հիմնական նպատակը Ձեզ տեղեկացնելն էր, որ ես երջանիկ եմ, առողջ ու շնորհակալ Աստծուն, որ շրջապատված եմ սիրով: Ցանկանում եմ, որ դուք բոլորդ ունենաք սեր ու առողջություն, որովհետև չկա կյանքում առավել կարևոր ոչինչ»: