Մեծանուն բարերար Լևոն Հայրապետյանի՝ Քոչարյանին ասված այս խոսքերը չներվեցին… Հայկազ Մակարյանի բացահայտումները երկար տարիներ անց

Երկու հազար դոլար տամ՝ տար կեր- կշտացի. Քոչարյանին ասված խոսքերը չներվեցին Հայրապետյանին Նրա փաստաբանական խմբի անդամ Հայկազ Մակարյանի խոսքերով, Հայրապետյանը մա հացավ ՀՀ իշխանությունների եւ ՌԴ իշխանական որոշակի օղակների միջնորդության և «դաբրոյի» պատճառով։ Նրա բարեկամների եւ մերձավոր շրջապատում նույնպես կային մարդիկ, ովքեր նրա մա հն էին ցանկանում։

«Նախկին իշխանությունները լռեցին, քանի որ Սերժ Սարգսյանը պարզ գիտակցում էր, որ եթե Լևոն Հայրապետյանը ՀՀ-ում կամ Արցախում գործունեություն ծավալի, իսկ ինքը նման մտադրություն ուներ, ինքը մեծ վտ անգ էր ներկայացնելու նախևառաջ որպես փիլիսոփա ու լրագրող։

Նա կսկսեր գործունեություն ծավալել այդ պահին գործող իշխանությունների դեմ ու կմե րկացներ բոլոր այն մարդկանց ովքեր թա լանում էին երկիրը։ Նրա՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ արված հայտարարությունը, թե արի երկու հազար դոլար տամ՝ տար կեր- կշտացի, նրան չներվեց»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ բազմաթիվ վարկածներ կան, որ նրա դեմ կազմակերպված դավադրության դեմ նաև Ռոբերտ Քոչարյանը կապ ունի, հենց նրա հրամանով է այս մարդու դեմ այդ ոճրագոր ծությունները կատարվել։

Մակարյանը նշեց, որ դեռևս անհասկանալի է, թե ինչու Հայրապետյանին տեղափոխեցին Մորդովիայի բանտ, որը աշխարհի տասը վատագույն բանտերից մեկն էր։ «Դա սա րսափելի պայմաններով բանտ է, ինչ միտում ունեին նրանք, ովքեր տեղափոխեցին Լևոնին այնտեղ, կարծում եմ՝ նպատակը նրան դանդաղ մա հվան ենթարկելն էր» ,-ասաց փաստաբանը։

Նա տեղեկացրեց, որ Հայրապետյանի կինը՝ Մարինա Ռոստոմյանը մտադիր է առաջիկայում քրեական գործ հարուցել՝ նրա մա հվան առնչությամբ, նրա նպատակն է պարզել, թե որքանով է իրականությանն համապատասխանում վարկածն, ըստ որի՝ գործարարին թու նավորել են։

Փաստաբանի խոսքերով Արցախում թա լանվել է Հայրապետյանի ունեցվածքը։ «Արցախի Գանձասարի տարածքում փայտամշակման գործարան կար, տեխնիկա կար, որ աշխատում էր, որոնք թալ անվել են։ Շուտով սրա առնչությամբ նույնպես քրեական գործեր կհարուցվեն»,-ասաց Մակարյանը։ Փաստորեն Քոչարյանը հերթով վերացրել է բոլոր այն հայորդիներին, ովքեր մեծ կշիռ ունեին ու կարող էին Հայաստանում եղանակ փոխել