Մենք չենք պարտվել, որովհետև, երբ Եռաբլուրում հողին էինք հանձնում իմ մտերիմ մարդու հերոս որդուն, տեսա… Սիրված երգչուհի Զարուհի Բաբայանի անչափ հուզիչ գրառումը

Երգչուհի Զարուհի Բաբայանն իր էջում գրառում է կատարել. «ԻՄ ԻՄԱՑԱԾ ՀԱՅ ԱԶԳԸ ՉԻ ՊԱՐՏՎԵԼ… Այս պարտությունն ունի անուններ ու գլխավոր դերակատարներ, որոնք բեմի վրա խաղում էին իրենց ներկայացումը: Այդ ամենինչին զուգահեռաբար, հայ ազգը ինքնքնաբուխ ներգ
րшվվել էր մեկ այլ բեմականացման մեջ, որը չուներ ոչ ռեժիսոր, ոչ էլ դերաբաշխում: Բոլորս մեկ էինք

դարձել հանուն մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ: Ես չեմ ընդունում ներկայիս իրականությունը որպես մեր ազգի պարտություն, որովհետև երբ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ հանձնում էինք հողին իմ մտերիմ մարդու ՀԵՐՈՍ ՏՂԱՅԻՆ, ես տեսել եմ այդ մոր աչքերն, ով նվիրեց ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ամենաթանկնոպ պինդ գրկում էր որդու ողջ մնացած զի նակից ընկերներին, որոնք դուրս էին բերել Վահեին կռ վի

դաշտից ու հենց այդ մայրը ուրախանում էր երբ տեսնում էր ողջ մնացածներին ու լսում էր ընկերների ջերմ խոսքերը կյանքը զո հшց որդու մասին: Ես տեսել եմ իմ երեխային ու իր ընկերների պես այն 100-ավոր երիտասարդներին, որոնք խառնած գիշեր-ցերեկ փորձում էին անհնարինն անել պшտ երազմի դաշտում կռ վողների համար ու առանց տուն մնացածների

համար: Ես տեսել եմ այն անձանց, ովքեր իրենց ունեցածը կամ ամենավերջինն ու նույնիսկ թոշակը նվիրաբերում էին, չմտածելով վաղվա մասին: Ես տեսել եմ անձանց, որոնք իրենց հացը կիսեցին այդ պահին կարիքավորի հետ: Ես տեսել եմ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ հեռու բնակվող մի ողջ ազգի, որը յուրաքանչյուր պահը ապրում էր այնպես, ինչպես մենք

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ: Ես տեսել եմ այն երիատասարդներին, ովքեր նույնիսկ մեկ վայրկյան չեն մտածել իրենց կյանքի մասին ու պատրաստ են եղել զո հաբերել այն հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ: ՍԱ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ: Մենք պիտի քայլենք առաջ և պիտի հասկանանք, որ փոքր պետություններն էլ կարող են ապրել արժանապատիվ և կարող են իրենց ուրույն տեղը ունենալ այս

փոքրիկ մոլորակի վրա. Վերջին ժամանակներս մենք առիթ ունեցանք շարունակ հիշելու մեր ազգի պարծանքներին ու մեզանում դեռ պիտո ծնվեն նրանք, ովքեր ՀԱՅԻ անունը բարձր պիտի պահեն ու շարունակեն այդ շքերթը: Մենք պիտի շարունակենք ապրել ու արարել,աշխատել ու շենացնել մեր պետությունս ամեն մեկս մեր

տեղում: Մենք պիտի կարողանանք նայել մեկս մյուսի աչքերի մեջ ու պետք է կարողանանք խոսել,քանզի խոսքը ունի բուժիչ ու սթափեցնող ուժ: Մենք հզոր ԱԶԳ ենք, բայց երբեմն մոռանում ենք այդ մասին:
ՍԱ ԻՄ ԻՄԱՑԱԾ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ, ՈՒ ՄԵ ՂԱՎՈՐՆԵՐԸ ՄԻ ՕՐ ԿԿԱՆԳՆԵՆ ԴԱ ՏԱՍՏԱՆԻ ԱՌՋԵՒ»: