Մեր հայուհին ապշեցրեց իր ձայնով ռուսական «Голос» նախագծի ժյուրիին

Արծվիկ Հարությունյանը ծնվել է 1984թ.հոկտեմբերի 21-ին Հայաստանում ։ Երբ Արծվիկը դարձավ 5 տարեկան, Նրա ընտանիքը տեղափոխվեց Մոսկվա։ Մաթեմատիկայի թեքումով դպրոցն ավարտելուց հետո

Արծվիկը որոշում է կրթությունը շարունակել Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում ՝ հոգեբան-լոգոպեդ մասնագիտությամբ ։ Դրան զուգահեռ Արծվիկը փորձում է իր ներուժն իրացնել գործունեության տարբեր ոլորտներում, և արդյունքում հաղթում է երաժշտությունը ։

Արդեն մանկության տարիներին Արծվիկի երաժշտական ունակությունները շրջապատի զարմանքն ու հիացմունքն էին առաջացնում։ «Թիկնապահը» ֆիլմն ու Ուիթնի Հյուսթոնի արվեստին ծանոթանալը դառնում է որոշիչ պահ այն գիտակցման համար, որ նրա ապագան անդառնալիորեն կապվելու է երաժշտության հետ:

Միայն տարիներ անց Արծվիկը համարձակություն է ձեռք բերում իր ուժերը փորձել երաժշտական ասպարեզում ։ Ամանորի գիշերը ցանկություն ունենալով ՝ նա վերջնական որոշում է կայացնում զբաղվել վոկալ ստեղծագործությամբ եւ համարձակորեն ձգտում ստեղծագործական ծրագրերի ակտիվ իրականացմանը ։

Նա իր մասնակցությունն է ունեցել նաև ռուսական «Голос» նախագծում՝ երգելով «Sunny» երգը։ Ժյուրիներից պտտվեցին Պելագեյան և Լեոնիդ Ագուտինը։ Առաջարկում ենք դիտել տեսանյութը և վայելել Արծվիկի հրաշալի կատարումը։