Մինչ զո հվելը Ազատը ծնողներից իմացել էր, որ ընկերը՝ Հայկազը, վի րավորվել է և հոսպիտալում պայ քարում է կյանքի համար։ 11 օր կյանքի համար պայ քարելուց հետո Հայկազը… Արամ Գևորւյան

Արամ Գևորգյանն իր էջում գրել է. Երկու ընկեր` Ազատ Գևորգյանն ու Հայկազ Մկրտչյանը ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի առաջին կուրսում միասին էին սովորում, սակայպ մտերմացան Լուսակերտի ուսումնական գնդում, եղան անբաժան ընկերներ։ Երկուսն էլ 2019 թվականի հունվարին էին

զո րակոչվել բանակ։ Հայկազին ճանաչում եք, նրա մասին ես գրել էի։ Լուսակերտում վեցնամսի ծա ռայելուց հետո Ազատը ծա ռայության է անցնում Հադրութում, Հայկազը՝ Տավուշի Մեհրաբներում։
Նոյեմբերի հինգին Ազատենց դասակին իջեցրել են Շուշի,, ամսի յոթին ընկել են շրջափ ակման մեջ, բայց շարունակել են համառ մար տեր մղ ել: Ասում

են, որ Շուշի տանող ճանապարհին սպայական կազմը Ազատենց լքել է և թողել մենակ, սակայն դրանից տղերքը չեն ընկճվել ու շարունակում են պայ քարը։ Ընթացքում Ազատը հասցնում է վիր ակապել վի րավոր զինվորներին, օգնություն ցույց տալ, սակայն ինքն էլ վի րավորվում է։ Շուշիի ձոր իջնելու ճանապարհին Ազատին միայնակ են թողնում ու չեն

վերադառնում օգնության։ Վի րավոր վիճակում զանգում է իր ծանոթ բժշկին, նա խորհուրդ է տալիս ոչ մի դեպքում չքնել, փորձել խնայել ուժերը, որպեսզի հնարավոր օգնության հասնելուց ուժ ունենա ասելու իր գտնվելու վայրը։ Էդպես էլ Ազատը վի րավոր վիճակում, ար նաքամ լինելով մա հանում է Շուշիի մատույցներում, նոյեմբերի ութին կամ իննին, հստակ հայտնի չէ… Իր տղայի դ ին Ազատի հայրը

ու քեռին երկար ժամանակ չեն կարողանում գտնել։ Փնտրում էին Արցախում, բայց գտել էին Սովետաշենի դ իահեր ձարանում, ճանաչելի վիճակում… զինվորական գրքույկը՝ գրպանի մեջ… դեկտեմբերի երկուտին… Մինչ զո հվելը Ազատը ծնողներից իմացել էր, որ ընկերը՝ Հայկազը, վի րավորվել է ու հոսպիտալում պայ քարում է կյանքի

համար։ Տասնմեկ օր կյանքի համար պայ քարելուց հետո Հայկազը անմա հացավ նոյեմբերի իննին, հիվանդանոցում։ Երկու ընկեր լքեցին այս երկրային կյանքը գրեթե միաժամանակ… Գուցե Հայկազը զգացել էր ընկերոջ մա հը… միգուցե չէր ուզել նրան մենակ թողնել էնպես, ոնց վարվել էին մար տական ընկերները…