Մի աղջիկ կա, որին շատ էր հավանել, երբ պատերազմը սկսվեց, ասում էր…ինչ է պատմում նш հատակված 26-ամյա Ֆիրդուսի քույրը

Ադրբեջանաթուրքական шհшբե կչության դեմ մղ վшծ պшտ երազմում նш հատակվել է Շիրակի մարզի Արփենի համայնքի 26 տարեկան բնակիչ Ֆիրդուս Հովսեփյանը։ Նա գրեթե վեց տարի է՝ ծառայում էր ԱԱԾ զորքերում, դպրոցը ավարտելուց վեց օր հետո մեկնել է բանակ, որից հետո էլ որոշել է հայրենիքին

ծառայել իր աշխատանքով։ Ֆիրդուսը տան ավագ որդին է, ունի իրենից փոքր եղբայր և քույր։ Նա քսանմեկ օր անընդմեջ մասնակցել է թե ժ մшր տերի։ Aravot.am-ի հետ զրույցի ընթացքում հերոսի քեռու դուստրը՝ Վարդիթեր Հովհաննիսյանը պատմեց, որ նա յուրահատուկ սեր ուներ շախմատի հանդեպ, այս բնագավառում փայլում էր․ միշտ մասնակցել է մրցումների։ Բացի այդ, մասնակցել է նաև

բասկետբոլի մրցումների, անգամ մրցանակներ ունի։ Վարդիթեր Հովհաննիսյանի խոսքերով, Ֆիրդուս Հովսեփյանը սպորտային կազմվածք ուներ, սակայն ոչ մի տեղ չէր մարզվել։ Նա նաև շատ էր սիրում պարել, հարսանիքներին ոչ մի վայրկյան չէր նստում․ կենսախինդ էր, աշխատասեր Էր, մեծահոգի էր, ճշմարտախոս էր, հավասարակշռված ու

խաղաղասեր բնավորությամբ երիտասարդ էր։ Վարդիթեր Հովհաննիսյանի ասելով, եթե Ֆիրդուսը որևիցէ մեկի հետ վի ճшբանած լիներ, ամեն ինչ կաներ հաշտվելու։ «Մի աղջիկ կա, որին շատ էր հավանել, պшտ երազմից մի քանի օր առաջ հորաքրոջ հետ պայմանավորվել էր գնալ խնամախոսության, սակայն ծառայության օրերն էին,

չստացվեց, այնուհետև, երբ պшտ երազմը սկսվեց, ասում էր՝ թող վերջանա, մեքենան սարքին, պատրաստ պահեք՝ հենց գամ, գնանք ուզելու։ Դեպքը տեղի էր ունեցել Ջաբրայիլի մասում, 21 օր կռ վի մեջ էր, հենց 1-ին օրվանից իրենց տարել էին, երբ հետնահանջի հրաման է եղել, իրենց մեքենան ռմ բшկոծել էին, այդ ընթացքում է մա հացել։ Մեքենայի մեջ Քսաներկու հոգի են եղել,

միայն երեքն են ողջ մնացել։ Վերջին անգամ իր մոր հետ խոսել էր դեպքից 2 օր առաջ՝ հոկտեմբերի տասնյոթի առավոտ։ Մայրը անհանգստացած հարցրել է՝ ո՞նց ես, պատասխանել է՝ Արաքսի ափին կանգնած սուրճ եմ խմում, ինքը սուրճ խմել շատ էր սիրում․․․Ասել էր, թե շատ լավ ենք, մեզ ոչինչ չկան, հաստատ անփորձանք հետ ենք գալու։ Շատ աշխատասեր էր, երբ պապիս տանը մի գործ էր

լինում, մյուսները հոգնում էին, իսկ ինքը հոգնել չուներ, մինչ գործը չվերջացներ, չէր նստի։ Ինքն այդ կարգի մարդ էր, որ ոչ մի բան կիսատ չէր թողնի։ Իր քաջությունը, գործը ավարտին հասցնելու բնավորությունը պшտ երազմի դաշտում էլ պետք եղավ․ իրենց ջոկատը շատ ուժեղ կռ իվ է տվել։ Մեծ հավատք ուներ Աստծո հանդեպ, նույնիսկ փայտից

խաչեր էր սարքում և այնքան ուրախ անձ էր, որ մեքենայի մեջ երաժշտությունը բարձրացնում էր՝ ասելով, թե երաժշտությունը մենակ չպետք է լսես, կողքի մարդիկ էլ թող լսեն։ Եղբայրը՝ Նարեկը, նրա զո հվելուց հետո միշտ ասում է՝ երբ մեռ նենք, մեզ ոչ մեկ չի հիշի, սակայն Ֆիրդուսի և մեր մյուս բոլոր հերոսների անունները կհիշեն դարեդար»։ Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ