Մի արտել մտա… Աշխատողը մի կնոջ էր սպասարկում՝ 15 000 դրամ, պետքա տաբատը կարճացնեմ, կողքերը նե ղшgնեմ… Չդի մшgш ու ասեցի… Կարեն Հովհաննիսյան

Կարեն Հովհաննիսյանն իր էջում գրել է. Օգոստոսի վերջին տասնօրյակն էր։ Մի արտել մտա, որտեղ ոչ էդքան հաճախ էի լինում, երեխաների հագուստի հետ կապված շտ ապ գործ կար։ Աշխատողը մի կնոջ էր սպասարկում, ավելի ճիշտ՝ գնացուցակին էր

ծանոթացնում։ Կին , ով զինվորական հագուստ էր բերել , չափերը վերցրել էր, ցանկանում էր որ ձևափոխեին։ Արտելի աշխատակցուհին նայեց, նայեց և գին ասաց․ — 15 հազար դրամ, պետքա տաբատը կարճացնեմ, կողքերը նե ղացնեմ, վերխը

նե ղացնեմ, թևերը կարճացնեմ․․․ Ու էսպես մի ժամ թվարկում էր։ Կինն էլ թե․ — Ախր մի քիչ ավելացնեմ, նորից մի հատ համազգեստ կգնեմ։ -Քուրս, դե լավ, հինգ հազար հեչ, 10 000 ։ Չդիմացա և միջամտեցի։ Դիմելով աշխատակցուհուն ասում եմ․ -Տիկին, նախ պիտի համբուրեք այս տիկնոջ ձեռքը, քանզի քո համար իր որդին է այսօր

սահման պահում, հետո քո չվճարած հարկերի պատճառով ինքն է գնում զինվորական համազգեստ, բացի դա, ոչ միայն սա անվճար պիտի անեք, այլ նաև համազգեստի հետ մի քանի հատ սնիկերս առնեք դնեք։ Զինվորի մայրիկին ասում եմ՝ Դուք ոչ մի բան չեք վճարի, դա վճարված է և 15 000 դրամ

դնում եմ աշխատակցուհու դեմը։Արտելի աշխատակցուհին փոխանակ իրեն վատ զգար, շատ հանգիստ վերցրեց գումարը և գնաց դեպի ՀԴՄ սարքը՝ հավանաբար կտրոն տպելու։ Քանի որ զինվորի մայրը չէր ուզում , որ ես վճարեմ և

փորձում էր ինձ համոզել, ես իսկույն դուրս եկա արտելից, առանց իմ գործ անգամ անելու։ Դուրս եկա և այլևս չմտա այդ արտելը։ Ասելս ինչ է, կապ չունի, թե ով ես, կամ որ բնագավառում ես։ Բարձր պաշտոն ես զբաղեցնում,

թե ուղղակի կար ու ձև ես անում, պիտի պարզապես լինես ՏԵՐ, Զինվորի տեր, Հայրենիքի տեր և քեզ պահես ոչ թե որպես քո գործը անող, այլ երկրիդ գործը առաջ տանող․․․ Իսկ զինվորական համազգեստ կրողին, զինվորական համազգեստին պիտի մոտնելա ինչպես սրբության՝ մի կողմ դնելով շահերը և օգուտները․․․