Մեղրու համայնքապետարանի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դուք ու ձեր նմանները հայի մեր տեսակին չեք կարողանալու կանգնեցնել, պրն. վարչապետ, մենք մշտատևելու ենք, մենք մնալու ենք»,- մոտավորապես Շնչասպառ ասում է Արշակ Զաքարյանը իր լայվի միջոցով:
Դե գաղտնիք չի, գիտեք, այսօր ով քնից վաղ է արթնանում, մինչև սուրճը վայելելն, իր սուրբ պարտքն է համարում հոխորտալով Նիկոլի դեմ լայվով մուննաթ գալ: Վերջինս տարիներով սսկվածներին էդ հնարքը տվել է:
Զաքարյան Արշակն ասում է «մեր տեսակը». էդ ի՞նչ տեսակ է որ… : Ինչ տեսակ է ինքը ու նրա նմանները, որ այդ ֆոնին մենք այլմոլորակային ենք:
ԱՄՆ-ում յոթ տարի դատապարտված քաղաքացի է եղել Արշակը, գիտե՞ք:
Չգիտեմ՝ երբվանից է Հայաստանում, բայց ոչ վաղ անցյալում անարգել անթրաշ-անպլաշ կերպով զորամասեր էր այցելում, հաղորդում էր վարում ու ճոռո-ճոռո ելույթներ ունենում բանակի ու զինվորի մասին, Իբրև թե «դուխ տալիս» տղերքին՝ առաջնագծից հրապարակելով տեսանյութեր ու նկարներ. Ու հիշեցեմ ձեզ՝ ավելի արագ հաղորդումներ տալիս, քան ՊՆ պաշտոնական մամուլը:
Ես չգիտեմ՝ ով էր նրան այդպիսի լիազորություններ տվել, բայց էս մարդը իրեն Հայտարարել էր ազգափրկիչ:
Էսօր էլ լայվի միջոցով լկտի ու իրոնիայով համեմված ծիծաղով հեգնում է, թե Նիկոլը, որը գերագույն գլխավոր հրամանատարն է, իբր թե չգիտի, թե ինչ է Արցախը, քանի տեխնիկայով է հագեցել սահմանը, ով է այդ տեխնիկայի հարցում օգնել և այլն և այլն….
Հասկանու ՞մ եք, Արշակը վարչապետին է ասում: Ու ազգայնականի քողի տակ մի մաս այժմ Արշակին է ցիտում ու մեզ վրա մուննաթ գալիս, թե բանակից մի քիչ հասկացողը պիտի իմանա, թե մեծն Արշակն ինչ ներդրում է ունեցել բանակաշինության գործում»:
Կտրվի ձեր բարեգործությունը, որ պիտի պատեհ-անպատեհ տարփողեք ու կտրվի ձեր սրիկա հայրենագոչ տեսակը, որ ամբողջանում է միայն ազգային նախշերով թասակ կրելու մեջ…
Արցախի իրական գինն և արցախցու բարօրության հոգսը, զինվորի և զինվորականի մասին իրապես մտածողին և ձեր նմաններին վաղուց տեղն ենք բերում:
Զգայուն թեմաների շուրջ մանիպուլյացիաներից արդեն կուշտ ենք: Այլ բան մտածեք»: