Մի օր ընտանիքին հավաքեց՝ իր որոշումը հայտնելու: Ասեց… Ինչ է պատմում Արցախում զոհված ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի մայոր Գրիշա Թումասյանի քույրը

«Իննա ջան, սաղ լավ ա, ցա վդ տանեմ, ոչ մի բան չկա»,- սեպտեմբերի քսանյոթին, երբ Լեռնային Ղարաբաղում սկսեց պшտ երшզմը, ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի մայոր, Գրիշա Թումասյանն (Գրիգորի Թումասյանին Գրիշա են ասում մոտիկները) այսպես էր հանգստացնում ՌԴ-ում գտնվող քրոջն ու հարազատներին կոչ անում խու ճապ չտարածել: Իսկ

հարազատների համար «սաղ լավ էր», մինչդեռ Գրիշայի՝ Ջաբրայիլում զո հվելու բոթը չէին ստացել: Այս Բոթը այնքան անակնկալ էր, այնքան անսպասելի, քանզի Գրիշան, առաջ նագիծ գնալուց առաջ տանը ոչ ոքին ոչինչ չի ասել, նույնիսկ կնոջը տեղյակ չի պահել, թե ուր է գնում: «Այնպես է գնացել առաջ նագիծ, որ անգամ իմ եղբայրը, որը շտաբում է աշխատում, նույնիսկ ինքը չի իմացել, միայն մոտ ընկերոջն է ասել և խնդրել թաքուն

պահել, որ Ջաբրայիլ է գնում: Մինչ օրս չենք հավատում, որ ինքը չկա, մաման, եղբայրներս ասում են՝ չէ, Իննա, մեր Գիշոն է, հավատս չի գալիս»,- մեզ հետ զրույցի ժամանակ ասաց Գրիշայի քույրը՝ Իննա Թովմասյանը, որը փոքրուց մոր նման հոգ է տարել Գրիշայի մասին, ծնողական գուրգուրանքով պահել, մեծացրել, դպրոց տարել, հետեւել ոսմանը: Ասում է՝ «Գրիշաս ծիծաղերես,

ժպիտը դեմքին տղա էր և էդպես է իմ համար մնալու»: Վերջին անգամ, երբ կնոջ հետ խոսել է, կինը ասել է, որ էնքան անհանգիստ եմ, Գրիշան զայ րшցել է: Նա նույնիսկ չի թողել Ստեփանակերտի իրենց տնից իրերը վերցնել, կնոջը ասել է՝ ինչի՞ ես վախենում, ինչի՞ ես մտածում, մենք հաղթելու ենք և շուտով հետ ենք գալու: Երեխաները՝ ութ եւ հինգ

տարեկան տղաները մինչև հիմա չգիտեն, որ հայրն արդեն ողջ չի: Ընտանիքի անդամները հարմար բառեր, սփոփանքի խոսքեր չեն գտնուն, նախընտրում են լռել: Իսկ երեխաները շարունակ տանջող հարցնում են՝ մա՛մ, Գիշոն ե՞րբ է գալու, կարոտել ենք: Գրիշան վաղ տարիքից աչքի է ընկել բացառիկ ունակություններով, 3-4 տարեկանում արդեն մաթեմատիկական հաշվարկներ է արել և երազել հաշվապահ լինել: Հարազատները պատմում

են, որ այնքան ինքնուրույն է եղել, որ թույլ չի տվել նույնիսկ 1-ին դասարանում իր հետ տնային հանձնարարություններն անել, կողքից օգնել: Բոլորի համար ապագա տնտեսագետ-հաշվապահի երազանքները, փոխվել են մտքերը, երբ 10-րդ դասարանում դպրոցի մի քանի լավագույն աշակերտի առաջարկ են արել շարունակել ուսումը Ռուսաստանի Դաշնությունում և հետո ծառայել ազգային անվտան գությանը: Իննայի ասելով՝ «Մի օր ընտանիքին

հավաքեց՝ իր որոշումը հայտնելու: Ասեց, թե տնտեսագետներ, հաշվապահներ ՀՀ-ն էլ, Ղարաբաղն էլ շատ ունի, մեզ ուրիշ մասնագետ է պետք, ԱԱԾ եմ մտնում: Պապաս ասեց՝ ցա վդ տանեմ, բան չունեմ ասելու, սակայն մենք սովորական ընտանիք ենք, պապաս անգամ 2-րդ կարգի հաշ մшնդամ է, ասեց՝ էնտեղ էնպիսի անձիք են ընդունվում, որ մենք էդ թափը չունենք: Ասեց՝ պապ, ես կարամ, դու ինձ հավատա»: ՌԴ-ից

Գրիշան գալիս է «կարմիր դիպլոմով» և անցնում այստեղ աշխատանքի. «Ախր էնքան երազանքներ ուներ, չեք պատկերացնի: Պապայիս ասում էր, թե կտեսնես, ես գեներալ եմ լինելու, դուք պարծենալու եք ինձանով և սաղ մեր Թումասանց ցեղը ինձանով հպարտանալու է: Կտեսնեք, կգա մի ժամանակ, բոլորն ինձնով պարծենալու են: Միշտ ասում էր՝ Լեռնային Ղարաբաղը մերն է լինելու և եթե կռ իվ լինի,

բոլորս գնալու ենք, հաղթելու ենք: Ինքը վարկով փող էր վերցրել, որ Ստեփանակերտում տուն գնի ու այնքան էր արժևորում Ղարաբաղի հողը, որ նախընտրեց տունն իր ձեռքերով սարքի, իր սեփական ուժերով: Դեռ չէր վերջացրել, պետք է իր երազած տունը սարքեր, վայելեր, չհասցրեց… Հասցրեց միայն մինչեւ վերջ անել երազանքներից մեկը՝ անմնացորդ ծառայել հայրենիքին»,- պատմեց քույրը: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ