Նա ծնողների մինուճար զավակն էր, այս ընթացքում հաճախակի է զանգել…Ասել է՝ պապ ջան… արթիկցի նահատակված Արամոյի հեռախոսազրույցը

Արցախում մшր տական գործողությունների ընթացքում նш հատակված 21 տարեկան Արամո Կարենի Թորոսյանը սովորել է Արթիկի չորրորդ հիմնական դպրոցում։ Այստեղ աշխատում է նաև նրա հայրը։ Դպրոցի տնօրենը՝ Նունե Գրիգորյանը և նրա ուսուցիչները Aravot.am-ին պատմեցին, որ Արամոն բանակ էր գնացել հունվար ամսին, ութ ամսվա

զինծառայող էր, նա սովորել է Արթիկի քոլեջում, սպորտով է զբաղվել։ «Այժմ դեռ շատ բան չգիտեք մեր հերոսի սխ րшգործությունների վերաբերյալ, լոկ իմացել ենք, որ հրամանատարը հորեղբոր տղային ասել է՝ Արամոն մեկ վայրկյան անգամ չի նահանջել, մինչև վերջ հաղթելու մոլուցքով գնացել է առաջ։

Դպրոցական տարիներից էլ հայտնի էր, որ մեծ կամք ունեցող, ակտիվ, ժիր և հումորով տղա էր։ Նա ծնողների մինուճար որդին էր, այս ընթացքում հաճախակի է զանգել ՝ հորը հույս տալով, թե չմտածեք հանկարծ, մենք շատ լավ ենք, չկասկածեք՝ հաղթելու ենք։ Ասել է, թե պապ ջան, քո տարիքի անձիք են հոգ տանում մեզ, շատ ապահով,

հոգատար ձեռքերում ենք»։ Դպրոցի ուսուցիչները ասում են, որ շատ ընկերասեր էր, իր ֆեյսբուքյան էջի մի քանի լուսանկարներից նույնիսկ ակնհայտ է նրա ընկերասեր լինելը։ Արթիկի համայնքապետարանն էլ, հրապարակելով հերոսի լուսանկարը, պարծանքով կատարել է հետևյալ

գրառումը. «ՄԵՐ ՀԵՐՈՍ ԱՐԹԻԿՑԻ ԱՐԱՄՈՆ. Արցախյան գոյամшր տում իր մատաղ կյանքը զո հեց մեր համաքաղաքացի Արամո Կարենի Թորոսյանը: Աստված հոգիդ լույսերի մեջ պահի… Փառքդ հավերժ է, Անունդ՝ անմ шհ: #հավերժ_ փառք_և_ խոնարհում_մեր_հերոսներին #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ» Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ