«Նման բան մենք չենք տեսել…» Հայտնի լրագրող Լինդսի Սնելը ներկայացրել է` ինչ են պատմել սիրիացի վարձկանները հայ դիպուկահարների մասին

Ադրեջանը, ցավոք , սկսել է ցուցաբերել հերթական ագրեսիան: Սակայն այս անգամ, Թուրքիայի հետ միասին, մտադրված են ավարտին հասցնել 1915 թ. ցեղաս-պանությունը:

Պատմությունը ցույց է տվել, որ մենք միշտ մենակ ենք եղել. պայքարել ենք` հույսներս դնելով մեր քաջարի զինվորների, հայ տղամարդու, ոգևորող հայ կանանց, ապագային հավատացող փոքրիկների եւ պատմություն կերտած ծերերի վրա:

Անկախ լրագրող Լինդսի Սնելը, ով առաջիններից մեկը աշխարհին հայտնեց Արցախում կռվող սիրիացի ահաբեկիչների վերաբերյալ, նոր վկայություն է հրապարակել:

«Պատմում է Ադրբեջանից վերջերս վերադարձած Սիրիական Ազգային բանակի զինյալը. «Ես ու եղբայրս Սիրիայում կռվել ենք ամբողջ պատերազմի ընթացքում, սակայն նման բան չենք տեսել: Մարտերից մեկի ժամանակ քառասունհինգ հոգով փոքր բլրի վրա էինք:

Մեկ դիպուկահարը սպ-անեց 8 զինյալ «Սուլթան Մուրադ» խմբավորումից եւ 2-ին՝ «Համզայից»: Նրանց դիպուկարներն այնպիսին են, ինչպիսին ֆիլմերում ենք տեսել», — գրել է Լինդսի Սնելն իր թվիթերում: