Նոյս Էսօր 19-նա, սիրտ պիտի գաս է, ասում էիր 17544 ժամա, արագ կանցնի… Ցա վոք, ինչքան էլ սպասեմ էլ չես գա… Գիտեմ, որ տեսնում ես ու լսում, ու ուզում եմ ասել… Սաթի Թևոնյան

Սաթի Թևոնյանը գրում է. Նոյս Էսօր 19-նա, սիրտ պետք է գաս է, ասում էիր 17544 ժամ է, արագ կանցնի, շատ չի: Անց ավ է սիրտ 17544ժամը,արի… Ցա վոք չես գալիս և ինչքան էլ սպասեմ էլ չես գա… Դու այժմ ամենուր ես, հոգի՛ս… Դու իմ յուրաքանչյուր վայրկյանն ես, Նո՛յ… Գիտեմ, որ տեսնում ես և լսում,

և ուզում եմ ասել, ների՛ր… Ներիր իմ սիրտ, որ խափեցի, ես վստահ էի, որ Աստված իմ խնդրանքը չի մերժի: Հարցրեցիր այժմ ինձ բանա լինելու, խաչս մնացել է պոս տում: Ասեցի չէ կյանք, ինչ ես խոսում, գիտես, որ Աստված միշտ իմ խնդրանքները կատարում է, իսկ ես խնդրել եմ իմ պահապան հրեշտակին ուղարկի քո մոտ, բան լինի

պետք է ինձ լինի, ոչ թե քեզ… սակայն փաստորեն խափեցի…Աստված չլսեց իմ աղերսը… Ների՛ր… Ներիր հոգիս, որ այլեւս չեմ ներում սխալը և չա րը: Գիտեմ, որ քո սրտով չի, դու ինձ չէիր թողնում, որ վատ մարդուն վատով պատասխանեմ, և միշտ ասում էիր “դե լավ հա, մարդ են, սխալվում են, ների “, իսկ ես էլ չեմ կարող ներել չարը… Ներիր

հոգիս, որ չեմ ներում տղային ով յոթ տարի քո ընկերն էր ու կռվի ժամանակ լուրեր ես փոխանցել ընտանիքին, վի րավոր հանել ես դրել բժիշկների մեքենան…Ներիր, որ ես իրեն չեմ ներում…ինքը քեզ էլ ընկեր չի… Ների՛ր… Ներիր, որ չեմ կարողանում ներել քեզ մեզանից խլողին: Գիտեմ

դու նույնիսկ նրան կներեիր, բայց ես անկարող եմ: Հակառակը ցանկանում եմ բարձրաձայնել, թե ոնց այդ հրամ անատարը հանուն մեդալի հզոր տղաներին տարավ դեպի մահ ու միանգամից հիշում եմ քո խոսքը, որ միշտ ականջներիս մեջա “ներիր”։ Չէ սիրտ, չեմ բարձրաձայնում, մենակ

նրա համար, որ դու կասեիր “ներիր”… Ների՛ր, որ չեմ ներում չարը… Եվ ներիր սիրտ, որ մեկ մեկ չեմ դիմանում, լա ց եմ լինում, փորձում եմ ուժեղ լինել…Գիտեմ, ինչպես չես ուզում կոտ րվեմ. Ների՛ր սիրտ, որ չեմ ապրում առանց քեզ… Պաշ տում եմ քեզ և ապրում միայն քո գոյության հավատով …