ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐ. ԿԸՀ-ն ներկայացրել է 790 ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները, ըստ որի առաջատարը…

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել էր 642 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների վերաբերյալ նախնական տեղեկատվությունը: Ըստ որի՝ 161 550 ձայնով կամ 58.49 տոկոսով առաջատար էր «Քաղաքացիական

պայմանագիր» կուսակցությունը: Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը ստացել էր ընտրողների 51 հազար 462 (18,63 տոկոս) ձայները, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 14 հազար 811 (5.36 տոկոս): «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է ընտրողների 13 հազար 526 ձայն (4.9 տոկոսը), «Հանրապետություն»

կուսակցությունը՝ 7 հազար 274 (2.63), իսկ «Լուսավոր Հայաստան»-ը՝ 3 հազար 101 (1.12 տոկոսը): Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ներկայացրել է 683 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների վերաբերյալ նախնական տեղեկատվությունը: Այս պահին 58.49 տոկոս ձայնով առաջատար է «Քաղաքացիական

պայմանագիր» կուսակցությունը: «Հայաստան» դաշինքը ստացել է ընտրողների 18,63 տոկոս, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.36 տոկոսը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 4.90 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 2.63 տոկոսը, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը՝ 1.12 տոկոսը:

Հենց նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 790 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների վերաբերյալ նախնական տեղեկատվությունը: 195 հազար 879 ձայնով կամ 58.34 տոկոսով առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: «Հայաստան» դաշինքը ստացել է ընտրողների 62 հազար 430(18,6

տոկոս) ձայները, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 17 հազար 932 (5.34 տոկոս): «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է ընտրողների 16 հազար 142 ձայն (4.81 տոկոսը), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 8 հազար 748 (2.61), իսկ «Լուսավոր Հայաստան»-ը՝ 3 հազար 721 (1.11 տոկոսը):