Շնորհավոր 50 ամյակդ, Պապ ջան… Սոնա Ռուբենյանի գեղեցիկ պարը հոր հետ… ԱՆՉԱՓ ՀՈՒԶԻՉ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սոնա Ռուբենյանը 1-ին անգամ բեմ է բարձրացել հինգ տարեկանում «Կռունկ» մրցույթի շրջանակներում։ Սոնան այդ ժամանակ արդեն սովորում էր Երգի պետական թատրոնի վոկալ բաժնում (1999), որտեղ նա ուսանել է Վարդուհի Վարդանյանի մոտ։ 2000-ին Սոնան ընդունվել է Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոց, իսկ 2001-ին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի

անվան երաժշտական մասնագիտական դպրոցի դաշնամուրային բաժին։ 2010-ին Սոնան ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցն ու նույն թվականին ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-դաշնամուրային բաժին, սովորել է Մարտին Վարդազարյանի

դասարանում։ 2012-ին Սոնա Ռուբենյանը, մասնակցելով «Շանթ»-ի «Հայ Սուպերսթար» հեռուստանախագծի հինգերրորդ եթերաշրջանին, դառնում է մրցույթի հաղթող։ 2017-ից դերասան, հումորիստ և երաժիշտ Գարիկ Պապոյանի հետ կազմել է,,Գարիկ Սոնա,, խումբը, որի շրջանակներում ներկայացրել է հայկական հին և նոր

երգերի վերամշակված տարբերակները, հանդես եկել մի շարք համերգներով։ Խմբում Սոնան նաև նվագում է ստեղնաշարային գործիքի վրա։ 2017-ին Գարիկն ու Սոնան Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Երգ Երգոց» հաղորդման շրջանակներում ներկայացրել են Էդգար Էլբակյան կրտսերի «Լուսին»

երգը, որը 2018-ին Հայաստանի մշակույթի նախարարության «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է մրցանակի՝ որպես «Տարվա հիթ»։ Նշենք, որ Վերջերս Սոնա Ռուբենյանի հարսանիքն էր։ Այսօր նա հրապարակել է տեսանյութ հարսանաիքից, որտեղ պարում է հայրիկի հետ և գրել հետևյալը. «Շնորհավոր 50 ամյակդ, Պապ ջան»… Տեսանյութը՝ ստորև.