Ո՞րտեղ է Գոռը․․․ Ի՜նչ նայիվ հարց․․․ Գոռն իր տանն է․ իմ սիրտն է Գոռի տունը… Նա չպակասեց , պարզապես մի պահ համրացրեց մեր սիրտը, որ… Մարիամ Սիրույան

Երկիրը պարտվեց․ դժ նդակ օրերի մուժում ապրելը ցա վի փոխվեց․․․ հողը դո ղէրոցքի մեջ ցն ցվում է․ որ բացել է․․․որ բшցել է կյանքը, խլացել կիթառի լարը, խե ղվել է վրձինը, խшմրել են գույները․․․ո՞ւր է Գոռը․․․ Ի՜նչ նшյիվ հարց․․․ Գոռը իր տանն է․ իմ սիրտն է Գոռի տունը, քո՝ աչքերը, նրա՝ հոգին,

մեկ ուրիշի՝ միտքը, մյուսի՝ ներաշխարհը․․․համայնի մեջ է ՆԱ՝ սեր -տղան՝ ԳՈՌԸ․․․ Նա չպակասեց , ուղղակի մի պահ համրացրեց մեր սիրտը, որ երկրից անդին գնա, որ համընդգրկի տիեզերքը և ողողի իր լույսով․․․երբ սիրող զույգը հանդիպի, վերից կաթնալույսով ցողի նրանց, երբ

արտաշխարհ-ներաշխարհ բш խվեն, հաշտեցում շնորհի, երբ խիղճը քնի հանկարծ, արթնացնի․․․իմ, քո, ազգի խիղճը լինի․․․Դարձավ․․․ Գոռը խղճի ընդերքի մեջ սերը փոխեց կյանքի, կյանքը՝ արվեստի, արվեստն՝ ապրումի։ Նայի՛ր կտավները նրա՝ անգունության մեջ գունախաղ, առօրեականության մեջ՝ արտասովորություն,

գույնի, ձայնի, բույրի յուրատիպ միահյուսում։ Նրա արևածաղիկներն ամենևին էլ դեղին չեն, սակայն դեղին են այնքա՜ն, քարերի հայկականությունը և պատմությունն այնքան իրական, եկեղեցին այքա՜ն խնկաբույր, կինն այնքան փափկասուն և հայ, նուռն ու տանձն արևահամ, մարդն՝ արարող, կյանքը՝ տրոփող․․․ Ասում են՝ դեղինը հոգով ուժեղների

գույնն է, Գոռի վրձնախաղում դեղինը հաղթում է, ձու լվում կիթառի ակորդներին, բանաստեղծականացնում զգացումը և գոյը, մաքրում ցա վը հոգու պատերից։ Այո՛, սոսկ հոգով ուժեղը կարող էր հայտնության մեջ բացահայտել արարման խորհուրդը, երկրային

գոր շության մեջ կա խման կետեր դնել և սուրալ վերև․․ վերևում կապույտը շատ է, կապույտից ճա նճերը հեռու են մնում․․․վերևում միայն սեր է, իսկ Գոռը սիրո մակարդն է, մեր Կուպիդոնը վերելքներում․․․Մարիամ Սիրունյան.