Որքան էլ որ Քոչարյանը հիմա ազատության մեջ է, բայց…Անահիտ Բախշյանի ջախջախիչ խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին

Hraparak.am-ը գրում է․
-Տիկին Բախշյան, ժամանակին տեսակետներ կային, որ Մարտի մեկը կբացահայտվի, եթե Հայաատանի Հանրապետությունում իշխանափոխություն լինի։ Եղավ իշխանափոխություն, այսօր մենք ականատես կլինե՞նք Մարտի մեկի բացահայտմանը։ -Ուրեմն, իշխանափոխություն չի եղել։ Այս երեւույթներն ասում են մի բանի վերաբերյալ, որ իշխանափոխությունը հատվածական է։ Քանի դեռ արդարադա տությունը,

համակարգը չեն փոխվել, չեն եկել իրապես արդար դա տավորներ, շատ դժվար է անել էդ ամեն ինչը։ Այսօր փաստեր են գրում այն մասին, թե ով է դա տավոր Ազարյանը, ու դա որ կարդում ես, միանշանակ մտածում ես՝ չկա արդարադատություն, դեռ չկա արդարադա տություն։ Դրա համար հնարավորինս շուտ պետք է արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան,

ու իսկական իշխանափոխության առավելագույն մակարդակն ապահովվի։ -Այնուամենայնիվ, Մարտի մեկը կբացահայտվի՞։ -Արդեն բացահայտված է, ինձ համար և շատ մարդկանց համար արդեն բացահայտված է, ու ինչքան էլ որ Ռոբերտ Քոչարյանն այժմ ազատության մեջ է, սակայն ինքը մեղադրյալ է ու վաղ թե ուշ կհայտնվի ճաղերի ետեւում, չեմ կասկածում ես։ -Հայաստանի 3-րդ

հանրապետության ամենաար յունոտ էջերից հաջորդը Հոկտեմբերի 27-ն է, ի՞նչ եք կարծում՝ այստեղ նույնպե՞ս բացահայտումներ կլինեն։ -Այ, այդտեղ ես դժվարանում եմ պատասխանել, որովհետև եթե Մարտի մեկի գործով Ռոբերտ Քոչարյանի մե ղադրանքը դա տարանը հաստատի, ու վճիռը լինի իրեն կա լանավորելը, ես չգիտեմ, թե հետո ինչպես պետք է լինի, ես չեմ պատկերացնում։ Իհարկե, երազում եմ այն օրը, որ

Ռոբերտ Քոչարյանը դա տարանում կկանգնի, և դա տարանը մե ղադրանքը կհռչակի, այլ ոչ մի կերպ ես չեմ ուզում իրեն պատ ժեն՝ ո՛չ վենդետա, ո՛չ խարակի րի, ցանկանում եմ, որ դա տարանն իրեն ճանաչի մե ղավոր թե՛ Մարտի մեկի, թե՛ Հոկտեմբերի 27-ի համար։ -Ի՞նչ եք կարծում՝ 2008թվականին ընդդիմություն ներկայացող ուժի ներկայացուցիչները, ովքեր կազմակերպում էին հանրահավաքները, պե՞տք է ներգրավ վեն

գործի մեջ։ -Եթե անհրաժեշտ է, անշուշտ, թող ներգրա վվեն, բա էլ ինչպե՞ս։ Ես աչքովս եմ տեսել, թե ոնց Ազատության հրապարակից քշված ժողովրդին Ֆրանսիայի դեսպանատան մոտ, գզգ զված, ջար դված և չընկճված քաղաքացիներ, ովքեր տեսել են, թե ինչ է տեղի ունեցեթ այնտեղ, տեսել են, թե ինչ է կատարվում Լեոյի փողոցի վրա, Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա, և Նիկոլ Փաշոնյանին եմ տեսել՝ իր ամբողջ ընկերներով։ Իհարկե, նրանք շատ բան ունեն պատմելու։