Որ պաշտոնյան է հերոս Ալբերտ Հովհաննիսյանի շիրիմին մեդալ թողել

44-օրյա պատերազմում զnհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, դեռևս հուլիսի 30-ին Facebook-ի էջում գրել էր, որ պետական մի պաշտոնյա՝ զnհված որդու շիրիմին էր թողել հայրենիքին մատուցած ծառայությունների

համար առաջին աստիճանի մեդալն՝ այդպիսիով շնարհակալություն հայտնելով ընկած բոլոր հերոս տղաներին։ Բարձրաստիճան պաշտոնյան, որ Ալբերտի գերեզմшնին թողած նամակում իր անվան

միայն առաջին երկու տառն էր գրել՝ Ա․Ս․, մասնավորապես գրել էր․ «Զինվոր, շնորհակալ եմ անկոտրում կամքիդ, հայրենիքին անմնացորդ նվիրման համար: Դու չխնայեցիր ոչ մի բան, չխնայեցիր ինքդ քեզ։ Դու դարձար հայի ոգու խորհրդանիշ: Խոնարհվում եմ քո և իմ բոլոր

եղբայրների առջև: Եկել եմ թողնելու քեզ եւ իմ բոլոր անմшհացած եղբայրներին այն ինչ ունեմ, այն ինչը համարում եմ ձեզ շատ անգամ ավելի արժանի, այն ինչ ստացել եմ ծառայողական պարտականություններս կատարելու համար, սակայն համարում եմ, որ որպես պետական պաշտոնյա ինչ

էլ անեի՝ քիչ էր, ու սա բացառապես իմ պարտքն էր և անքննարկելի պարտականությունը քո, ժողովրդի ու պետության առջև»։ Փոքրիկ հետաքննություն անցկացնելու հետո ArmLur.am-ին հայտնի դարձավ, թե ով է պետական բարձր պարգևը զինվորի գերեզմшնին թողած պաշտոնյան։ Համադրելով մի
քանի հանգամանք,

թե հերոսի հայրը երբ է գրառում արել և այդ ժամանակահատվածում ովքեր են նախագահի կողմից պետական բարձր պարգևներ ստացել, պարզեցինք՝ դեռևս այս տարվա ապրիլի 14-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ մեկտեղ «Հայրենիքին մատուցած ծառայությունների» մեդալով է պարգևատրվել առողջապահության նախկին նախարար Արտյոմ Սմբատյանը։

Դատելով տառերի համընկումից՝ հենց Սմբատյանն է, որ երեք ամիս անց պետական պարգևը թողել է Ալբերտի շիրիմին։ Արտյոմ Սմբատյանը, նշենք, օգոստոսի 25-ին նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղեկալ։ ArmLur.am-ը կապ հաստատեց նրա հետ՝ պարզելու՝ ինչո՞ւ է նման քայլի գնացել։ Ի պատասխան՝ Սմբատյանն ասաց, որ այդ արարքը երբեք չի մեկնաբանի։