ՈՒՇԱԳՐԱՎ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. Ահա, թե ուր են տանում Գագիկ Ծառուկյանի տան թունելները

Hraparak.am-ը գրում է.
Երեկ «Քաղաքական Պայմանագիր» կուսակցության գաղտնի չատերի մեջ բուռն քննարկումներ են եղել` օրինակ բողոքներ են եղել Աասուն Միքայելյանի ու Թագուհի Թովմասյանի հասցեին, Գագիկ Ծառուկյանին անձենմխելիությունից զրկելու նիստին նրանց ոչ այնքան հարգելի բացակայությունից։

Չատի մեջ վախեցողներ էլ են եղել, որ դատարանը կшլանքի միջնորդությունը չի բшվարարի, այնքան անհանգստшցած են եղել, որ ԱԺ նախագահ Միրզոյան Արարատը հանգստացրել է, թե՝ ամեն բան լավ կլինի: Սակայն ամենահետաքրքիր քննшրկումը եղել է Ազգային Անվտանգության Ծառայությունից Գագիկ Ծառուկյանին ազատ

արձակելու մասին։ Պարզ է դառնում, որ ՔՊ անդամները լուրջ մտահոգված են եղել, որ եթե Ծառուկյանին չկալանավորեն ու նա տուն գնա՝ առանց հետք կկորի, էլ չեն գտնի: Նույնիսկ համոզված պնդել են, որ Առինջի առանձնատան տակ թունելներ գոյություն ունեն, որոնցից մեկը տանում է դեպի Գագիկ Ծառուկյանի վшղեմի բարեկամի մոտ` Դեպի Բելառուսի դեսպանատուն:

Այս ամենը մեզ շատ զավեշտական թվաց, սակայն մեկ այլ փաստ եկավ հաստատելու, որ այդ մտավախությունները միանգամայն իսկական են․ դեռ կիրակի օրը, Գագիկ Ծառուկյանի տանը խուզшրկության ժամանակ ԱԱԾ աշխատակիցները մեծ ջանասիրությամբ թունելներ են ման եկել։ Նրանք համшռորեն դռներ են որոնել այգու յուրաքանչյուր մի թփի և տաղшվարի տակ, նույնիսկ դռոնով

բարձրությունից նկարահանում են կատարել՝ կասկած առաջացնող շինությունները, որ հավելյալ զննեն տեսանյութերով: Ասում են՝ խուզшրկության զգալի մասը այդ փնտրտուքների վրա են ծախսել: Նույնիսկ քննիչների զրույցն են լսել, որ թունելներից մեկը տանում է դեպի шյգի, իսկ մյուս թունելը՝ վայրից դուրս ելք է, երրորդը՝ Բելшռուսի դեսպանատուն։ Արձանագրենք, որ սш տшնաներ ման գալուց հետո սա շատ առավել տրամաբանական է։