Պատերազմի օրերին գնդապետ Ասատրյանն առաջադրանքից վերադառնում ու տեսնում է, որ զինծառայողներն իր անկողնում են քնած. ծառայակից Վարդանյանն ասում է…

Արամ Գևորգյանը գրում է. Գնդապետ Վահագն Ասատրյանը հինգ ռազ մական բուհ էր ավարտել, ՀՀ Զի նված ու ժերի հատուկ նշանակության զորամասի հրամանատարն էր։ 44-օրյա պա տերազմին գնդապետ Ասատրյանը փայլուն մասնակցություն

ունեցավ. Շահումյանի շրջանից մինչև Հադրութ ու Ջրական։ Հրամանատարը բոլոր որոշումներն անձամբ էր կայացնում ու հաճախ ինքն էլ էր գլխավորում գրո հները։ Ամեն գրո հից առաջ ռացիայով կապ էր տալիս. ‹‹Սպեցնш՛զ, առա՛ջ…››: Ու այդ ձայնը ռացիայով լսում էին ոչ միայն սպեցնшզի տղերքը,

այլև տարածքի մյուս ստորաբաժանումները, ու բոլորի մոտ ոգևորություն էր առաջանում. «Ասատրյան Վահագնը էս տարածքում ա, մենք խնդիր չունենք»։ Ռադիոհետախու զական տվյալների համաձայն՝ պատերազմի առաջին իսկ օրից թշն ամին Ասատրյանին է փնտրել ռազ մաճակատի ողջ երկայնքով ու հրաման է եղել. «Որտեղ կլսեք

Վահագնի պազիվնոն ու կտեղորոշեք, անմիջապես Սմ երչով կխփեք»։ Բայց հրամանատարը չէր վախենում։ Չէր վախենում, որովհետև իրավունք չուներ. բոլորն իրեն էին նայում։ Գնդապետ Վահագն Ասատրյանը զո հվեց հոկտեմբերի 12-ին, Հադրութի համար մղվող մար տերում։ Թշնա մին տեղորոշել էր նրան, Սմ երչով հար վածել, բայց հաջողության չէր

հասել, ու ստիպված գործի էին դրել ավի ացիան։ Իր զո հվելուց մեկ օր հետո Հադրութն ընկավ…
Ծառայակից սպաներից Վարդան Վարդանյանը պատմում է, որ, պատերազմի օրերին Խանձաձոր գյուղում հրամանատարական կետ էին ձևավորել։

Երեկոյան Ասատրյանն առաջադրանքից վերադառնում ու տեսնում է, որ զինծառայողներն իր անկողնում են քնած: Վարդանյանն ասում է. «Արթնացնենք տղերքին, որ քնես, հանգստանաս», բայց Վահագնը թույլ չի տալիս, պառկում է գետնին ու այդպես քնում։

Վահագն Ասատրյանը հետմա հու արժանացել է «ՀՀ Ազգային հերոս» բարձրագույն կոչմանը, բայց ինքն հայրենիքի նվիրյալ ու ազգային հերոս էր մինչ այդ կոչումը ստանալը։ Այսօր գնդապետ Ասատրյանի ծննդյան օր է։ Երկնային ծնունդդ շնորհավոր, պարոն հրամանատար, ծնունդդ շնորհավոր, հերոս հայորդի։