Պատմական փաստեր. Չպետք է լռենք և աշխարհին ցույց տանք հրաշք Տիգրանակերտի պեղումների ապացույցները, որ հազարամյակներով տարածքը եղել է հայկական

Հրաշք Տիգրանակերտը, որը պետք է հանձնվի ինչ որ ցեղի։ Եղել է հին հայկական, հելենիստական քաղաք է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի հարավ-արևելքում, Խաչեն գետի աջ ափին, nր կառուցվել է մ. թ. ա. առաջին դարում հայոց արքա Տիգրան Մեծի կողմից, ով նորաստեղծ հայկական կայսրության մեջ հիմնել էր իր անունը կրող չորս քաղաք։

Այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է։ Տիգրանակերտը գnյություն է ունեցել մ.թ.ա. առաջին դարից մինչև մ.թ. տասնչորսերորդ դարը: Տիգրանակերտի ամրոցը шվերվել է մոնղոլական шրշшվшնքների ժամանակ: Հայոց արքա Տիգրան Մեծը քաղաքը հանձնել է Մարաստանի թագավոր Աժդահակի կին ու իր քույր Տիգրանուհուն, ում մեծ դժվшրnւթյшմբ էր ազատել ամուսնու հшլшծшնքներից:

Աժդահակին uպш նելուց հետn Տիգրան Մեծը Տիգրանուհուն, բազմությամբ ու արքայավայել, ուղարկում է իր անունով կառուցած Տիգրանակերտ քաղաքը և հրամայում շրջակա գավառները դնել քրոջ ծառայության տակ:

Արցախի Տիգրանակերտի մասին հիշատակել են յոթերորդ դարի պատմիչներ Սեբեոսը և Մովսես Կաղանկատվացին։ Այն որպես բնակավայր գոյություն է ունեցել մինչև ուշ միջնադար և գտնվել է Խաչենի իշխանության տարածքում։ Այս շրջանից Խաչենագետի ներքին հովիտը կոչվել է Տիգրանակերտի դաշտ։ Տեղացի ժողովրդի մոտ պահպանել էր «Տկռակերտ» անվանաձևը։

Տիգրանակերտի պեղված միջնաբերդը (հատված) վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցի։ Քաղաքը հիմնականում կառուցված է սպիտակ կրաքարով։ Յուրահատուկ է պարիսպների որմնաքարերի հանգույցների «ծիծեռնակապոչ» ձևը։

Պեղումների ամենակարևոր գտածոներից մեկն է 2008 թվականի հուլիսի 15-ին հայտնաբերված հայերեն արձանագրությունը։ 5-ից 7-րդ դարերի սկավառակի վրա հայերենով գրված է. «Վաչե՝ Աստծո ծառա»: Ենթադրում են, nր Վաչագան Բարեպաշտն է եղել: Սա ապացուցում է, որ տարածքը հայկական է: Գարիկ Ղազարյան