Պատ երազմը սկսելուն պես 20-ամյա Արագածն ու իր մյուս ընկերները մեկնել ռազ մի դաշտ։ Նոյեմբերի 4-ին ընկերներին օգնության հասնելու ժամանակ… զո հված հերոսի մասին

Արմինա Դովլաթբեկյանն իր էջում գրել է. Ավանեսյան Արագած Անդրանիկի Ծնվել է 2000 թվականի մայիսի չորսին: Բնավորությունով շատ աշխույժ ու ընկերասեր, կատակասեր և խիզախ, խելացի, բարի ու շատ աշխատասեր տղա էր։ Նրա մասին կարելի է խոսել անվերջ, սակայն ոչ մի

լեզվում չկա նրան համապատասխանող բառեր։ Բառերը իրենց անզոր են զգում, երբ պիտի նկարագրեն նրա անձը, նրա էությունը և հոգին։ Գրեթե ոչ մի բանից չէր վախենում։ Նրա հետ օրը շատ հետաքրքիր էր անցնում։ 2018 թվականին Արագածը ծառայության անցավ Մարտունի երեքում։

Պատվով կատարելով իր պարտքը հայրենիքի նկատմամբ 2020 թվականի հուլիս ամսին վերադարձավ տուն: Պատ երազմը սկսելուն պես Արագածը և իր մյուս ընկերները կամավորագրվել են ու մեկնել ռազմ ի դաշտ։ Ծառայության ընթացքում ոչ մի անգամ չի դժ գոհել,

միշտ ուրախությամբ էր պատմում յուրամանչյուր իրողություն։ Նույն ձև էր նաև պատ երազմի օրերին։ Միշտ ժպիտով և ուրախ տրամադրությամբ ասում էր, որ ամեն ինչ լավ է։ 20 տարեկան հերոսը զո հվել է նոյեմբերի չորսին ընկերներին օգնության հասնելու ընթացքում։ Հավերժ փառք մեր հերոսներին