Պատ երազմի մասնակից խոստումնալից մար զիկի մա հվան բոթը հայտնել են 2020-ի հոկտեմբերի 7-ին, սակայն… Զո հված հերոսի մասին

Անի Քոչարն իր էջում գրել է. Անուն առ անուն. Արսեն Կարենի Խեչոյանը Ծնվել է 2001թվականի հոկտեմբերի քսանմեկին Երևանում։ 5 տարեկանից հաճախել է Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը, որից հետո Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցը։ Սովորել է Երևանի թիվ քսաներկու միջնակարգ դպրոցում, այնուհետև տեղափոխվել է Երևանի օլիմպիական

հերթափոխի պետական մարզական քոլեջ, դրա հետ մեկտեղ զբաղվելով, դասական ըմբշամար տով։ Քոլեջը ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի պետական ինստիտուտը, որտեղից էլ զո րակոչվել է հայկական բանակ: 2019թվականի դեկտեմբերի քսանյոթին զորակոչվել է հայկական բանակ։ 6 ամիս

ծառայելով Հոկտեմբերյանի N զորամասում՝ տեղափոխվել է Արցախ Մատաղիսի N զորամաս (Ջոկի հրա մանատար, դիրքի ավագ, կրտսեր սերժանտ): Պատ երազմի մասնակից խոստումնալից մար զիկի մա հվան գույժը հայտնել են 2020 թվականի հոկտեմբերի յոթին, բայց նրա դ ին միայն փետրվարին հայտնաբերվեց (ԴՆԹ արդյունքում): Հավերժ հի շատակ։