Պարոն Քոչարյան, ձեր ֆեյքերը չեն խնայում, լսու՞մ եք, լա՛վ լսեք, անգամ Արցախի համար իր կյանքը նվիրաբերած որդուս: Չե՞ք ցանկանում հասկանալ վերջապես, որ… Բաց նամակ Կարեն Միրզոյանից

Բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին Հարգելի պարոն Քոչարյան, ամեն անգամ, երբ ես որևէ կերպ արտահայտվում եմ Ձեր քաղաքականության դեմ, ինչի իրավունքը, որպես ազատ քաղաքացի, լիուլի ունեմ, Ձեր բազմահազար ֆեյքերը սկսում են ամենաթ пւնդ

կերպով վի րшվորանքներ հասցնել ինձ: Չեն խնայում, լսու՞մ եք, լա՛վ լսեք, անգամ Արցախի համար իր կյանքը նվիրաբերած որդուս (կցանկանայի իմանալ՝ Ձե՛ր որդիները ո՞ր ռш զմաճակատում էին): Մեր դժբшխտությամբ ու Ձեր

նյութական միջոցներով՝ Դուք հազարավոր համախոհներ ունեք, ինչը, Ձեր կարգի գործչի պարագայում, բացառված կլիներ այլ պետության և ժողովրդի պարագայում: Եվ նույնիսկ չեմ էլ ցանկանում ասել, թե մեր ժողովուրդը մի օր կզարթնի՝ շատ մեծ ժամանակահատված

անցավ, որ դա լինի, սակայն դա չեղավ: Բայց Դուք, հո, պետք է որ պատմությունից իմանաք, որ աշխարհում Ստալին և Պինոչետ են եղել, Բերիա և Սուկառնո են եղել: Եվ ու՞ր են այժմ նրանք, պատմության ո՞ր հարկում: Չե՞ք ուզում հասկանալ վերջապես, որ Ձեր սիրած մաքիավելիական խաղերը (վաղուց գիտեմ, որ Ձեր միակ սիրած

հեղինակն է) շատ թանկ են նստում ՀՀ-ի ու հայկական գործոնի վրա, որը Դուք ձգտում եք վերջնականապես 0ացնել: Հայաստանի, որը Ձեզ տվեց ամեն բան: Իսկ Դու՞ք ինչ տվեցիք նրան: Ինչ ուներ՝ տվեցիք ուրիշներին:

Ու արդ, ես պահանջում եմ, որ այս նամակը կարդալուց, Դուք ոչ թե միայն Ձեզ, միայն Ձեզ հատուկ ոճով՝ քամահրանքով ասեք, որ չեք ճանաչում ինձ նման մեկին (ես էլ Ձեզ չէի ճանաչում 1986-1988թվականներին, երբ ընդհատակյա գաղտնի պայքարի անդամ էի Ստեփանակերտում,

իսկ Դուք, արդեն Շարժումը սկսված, հակառակ բանակում էիք), այլ, գոնե ափսոսանք հայտնեք և սանձեք լպիրշներին: Էդ ե՞ք, ընդամենը, հայհոյախոսություններից անդին՝ ոչ մի արգումենտ չունե՞ք: Էդ խելքով նորի՞ց եք ուզում իշխել Հայաստանում: Հարգանքով՝ «Շուշի» թերթի նախկին գլխավոր խմբագիր՝ Կարեն Միրզոյան