Նարոկ Սարգսյանը գրել է. Պարտքս եմ համարում ձեզ հայտնել, որ մեզ այսօր սպառնում է Ղարաբաղում մեր կորուստներից ոչ պակաս վտան գավոր մի բան — Ռոբերտ Քոչարյանի և այլ հան ցագործների հետ կապված մի խումբ ակնհայտորեն պետական հեղաշրջման է պատրաստվում:
Իշխանությունը բնականից թուլացած է և վտանգը իրական է: Եթե հեղաշրջումը կատարվի, Հարցականի տակ է դրվելու այս անգամ արդեն Հայաստանի գոյությունը: Այն, ինչի համար պայքարել ենք քսան տարի, կարող ենք կորցնել քսան րոպեում:
Ուստի մեր պարտքն է — ոչ մի կերպ թույլ չտալ հեղաշրջում, իշխանություններին սատարել, որ ապահովվի սահմանադրական կարգը ու ծանր վիճակից դուրս գալուց հետո միայն խոսել ներքաղաքական թեմաների մասին:
Աններելի կլինի, եթե մենք մի անհաջողությունից հիասթափված — թուլանալու պատճառով նորանոր կորուստներ կրենք: Ո’չ տեռորին, ո’չ ապստամբությանը, պաշտպանենք սահմանադրական կարգը:
Անկախ մեր անհաջողությունից մեզ հիանալի ապագա է սպասում, ես սրանում համոզված եմ: Միայն թե այսօր մեր մեջ ուժ գտնենք և կանխենք հեղաշրջումը: