Պետք է ստիպենք Վրաստանին բացել օդային սահմանը, որպեսզի… ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հերթական ԴԻՊՈւԿ անդրադարձը

Ռուսաստանի Դաշնության պետդումայի՝ ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հարցով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Ազգային ծառայության լուրերի» հետ հարցազրույցում թվարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացման մասին Ռուսաստանի արձագանքի տարբերակները:

Ըստ Զատուլինի, հենց Ադրբեջանը ու Թուրքիան են խաթարեկ խաղաղությունը տարածաշրջանում, որ հասնեն ռազմական ռևանշի, այդ պատճառով նրանց պետք է հիշեցնել՝ որ պետությունն է առաջատար հետխորհրդային տարածքում: Պատգամավորը խոստովանել է, որ ինքը վստահ չէ, թե ինչպես պետք է գործի Մոսկվան, սակայն նշել է մի քանի առաջարկվող տարբերակներ, այդ թվում `Հայաստանում դեսանտային գործողության:

«Հայաստանի ռազմական ներուժի ցուցադրական ուժեղացման ձևով: ՀԱՊԿ-ին դիմելու ձևաչափով՝ հայկական, ոչ ԼՂ-ի, հայկական տարածքի պաշտպանության համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության պատճառով: Բացելով օդային շրջափակումը: Եթե պետք լինի, մենք պետք է հստակ բացատրենք Վրաստանին, որ անհրաժեշտության դեպքում նա պետք է հանգիստ ընդունի, որ իր օդային տարածքով պետք է ուժեր և միջոցներ ուղարկվեն Հայաստան:

Սա պարտադրված որոշում է, որովհետև խոսքը Կովկասում գրո հայինների տարածման մասին է, որից կտ-ուժեն և՛ Ռուսաստանը, և՛ Վրաստանը, և՛ մյուս բոլորը: Սպառնալիք է առաջանում հայ բնակչության մեծ զանգվածների համար, որը պատմականորեն հիշում է ցեղաս պանության այդ շրջանում: Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք», – ասել է Զատուլինը:

Բացի այդ, պատգամավորը համաձայն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն կարծիքի հետ, որ հակամար-տությունը դեռևս չունի դիվանագիտական լուծում՝ Ադրբեջանի գործողությունների պատճառով: Զատուլինը ափսոսանքով է նշել, որ բանակցային գործընթացը

փաստացի առաջ չի գնում՝ չնայած Ռուսաստանի բոլոր ջանքերին: «Մենք այժմ տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը փոխում է դիրքորոշումը ու կողմ է բանակցություններին: Միևնույն ժամանակ, շարունակում է հարձ-ակումը և անընդունելի պահանջներ առաջ քաշում: Հետևաբար հնարավոր է հաստատել այն, ինչ ասել է Փաշինյանը» , – ասել է Զատուլինը: