Պուտինը հասկացրեց՝ Մոսկվան իրեն այլ կերպ կպահեր, եթե Հայաստանը… Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հայտարարությունը

«Հարավային Կովկասի համար հինգ տարին չափազանց մեծ ժամկետ է։ Այդ ժամանակաշրջանում շատ ջրեր կհոսեն, ու այդ կոնտեքստում ձեր վարչապետի հայտարարությունը բավականին տարօրինակ է թվում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ռուսական խաղաղապահ զորքերի՝ Արցախում մնալու ժամանակահատվածը 5 տարուց հետո կարող է երկարաձգվել։

Միևնույն ժամանակ Տարասովն ընդգծեց՝ հայտարարությունը նաև տարօրինակ չէ այն իմաստով, որ ձեռք բերված համաձայնության մեջ հստակ նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորքերն այնտեղ հաստատվում են 5 տարի՝ հնարավոր երկարաձգմամբ, եթե կողմերը որևէ առարկություն չունենան. «5 տարին բավականին երկար ժամկետ է։ Բաքուն եւ Երևանը հասկանում են, որ հակամար տությունն արագ կարգավորելը բարդ է լինելու,

և որ հինգ տարիների ընթացքում պետք են համալիր միջոցառումներ, որոնք կանցկացնեն ոչ միայն խաղաղապահները։ Պետք են քաղաքական գործընթացներ, որոնք կորոշեն Ղարաբաղի կարգավիճակը։ Այժմ այդ ամենը ընդամենը տեսություն է։ Գործնականում դեռ բանակցությունները չեն սկսվել, խաղաղապահները գտնվում են հակամար տության գոտում։»։

Մեր այն դիտարկմանը՝ այս փուլում Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը ի՞նչ կտա, և պետք չէ՞ր արդյոք դա անել նախքան նոյեմբերի իննի կնքված համաձայնությունը, Տարասովը պատասխանեց. «Դուք գրագետ հարց եք բարձրացնում, որի վերաբերյալ Պուտինը խոսեց Մոսկվայում։ Ինչո՞ւ այս ընթացքում չճանաչվեց Ղարաբաղի անկախությունը։

Բոլորին թվում էր, թե պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանը կարող է գնալ այդ քայլին, և դա կփոխեր հակամար տության բնույթը։ Պուտինը հասկացրեց, որ նման պայմաններում Մոսկվան իրեն ուրիշ կերպ կպահեր։ Ընդ որում՝ Պուտինը պատահական չբերեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի օրինակը։

Այսինքն՝ մենք կայացրեցինք նման որոշում՝ անկախ այն բանից, որ աշխարհում դա ոչ ոքի դուր չէր գալիս։ Ի՞նչ էր մտածում Երևանը։ Գուցե վախենում էր փլու զել Մինսկի խումբը, որը աշխատում էր այլ սցենարով։ Բացի այդ՝ Հայաստանը բարդ իրավիճակում էր, քանի որ Ղարաբաղում պատերազմն իրավաբանորեն ընթանում էր Ադրբեջանի տարածքում»։

Ստանիսլավ Տարասովը նաև կարծում է, որ Հայաստանն ուներ պատրանքներ, որ դա կանի մեկ այլ պետություն. «Օրինակ՝ Ռուսաստանը կամ մեկ այլ երկիր։ Ֆրանսիացիները դա անում են այն ժամանակ, երբ այլևս որևէ նշանակություն չունի։ Եթե ավելի վաղ արվեր, ապա դա նույնիսկ կարող էր կանգնեցնել պատերազմը։ Իսկ հիմա դա հար ված է Մինսկի խմբին։

Մինսկի խումբն այժմ պետք է աշխատի նոր օրակարգով, պետք է որոշվի Ղարաբաղի կարգավիճակը։ Մադրիդյան սկզբունքները, Կազանյան փաստաթուղթն այլևս աշխատող չեն։ Պետք է նոր օրակարգ ձևավորվի, ինչի համար ժամանակ եւ ջանքեր են պետք։ Խաղն այժմ ընթանում է այլ սցենարով ու այլ նպատակներով»։