ՊՐԵՄԻԵՐԱ. Արամեի նոր տեսահոլովակը՝ «Բայլա». Վայելեք

Արամեն Ծնվել է Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։ Ընդամենը երկու տարեկան հասակում ընտանիքը տեղափոխվել է քաղաք Երևան։ Հայրը՝ Մարատ Եղիազարյան, մայրը՝ Ռուզաննա Կարապետյան։ Եղբայրը՝ Կորյունն իրենից մեծ է 2

տարով, իսկ քույրը՝ Անին փոքր է չորս տարով։ Արամեն իր անունը ժառանգել է հորեղբորից՝ Արամայիսից։ Արամեն տաս տարեկան էր երբ ընտանիքը տեղափոխվում է Դոնի Ռոստով, Ռուսաստանի Դաշնություն։ Այստեղ նա ընդունվում է «Արևիկ» մանկապատանեկան երգի համույթ, ուր էլ

անում է իր 1-ին քայլերը երգի ասպարեզում։ Հաճախել է նաև կարատեի, քինգ–բոքսինգի և բոդիբիլդինգի։ Իններորդ դասարանում որոշում է ընդունվել հումանիտար վարժարան, բայց վերջանականապես ընդունվում է բիզնեսի

կառավարման ու իրավունքի ինստիտուտի իրավաբանության բաժին։ Որոշ ժամանակ Արամեն աշխատել է նաև, որպես թարգմանիչ։ 2004-ին Արամեն վերադառնում է ՀՀ։ Երգիչ Արամեն թողարկել է նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է «Բայլա» երգի հիման վրա։ Խոսքերի

հեղնակը Գրիգոր Կյոկչյանն է, երաժշտության հեղինակը՝ Վարդան Գալստյանն է։ Տեսահոլովակի ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է։ Տեսահոլովակի մեջ նկարահանվել է սիրված պարուհի Վիկա Մարտիրոսյանը։ Տեսանյութը՝ ստորև.