ՊՐԵՄԻԵՐԱ. «Բոց ու հրդեհ». Սոֆի Մխեյանի և Նիկ Եգիբյանի նոր ու գեղեցիկ երգը

Սոֆի Մխեյանը ծնվել է 1984 թվականի ապրիլի ութին Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Սովորել է Երևանի Թելմանի անվան թիվ 13 միջնակարգ դպրոցում, ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը, ապա

սկսել է երգել «Դո Ռե Մի» դպրոց-ստուդիայում։ Հետագայում ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան քոլեջի դաշնամուրային բաժինը, բարձրագույն կրթություն ստացել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում։

Երգչուհու 1-ին տեսահոլովակը նկարահանվել է «Իմ ընկեր» երգի հիման վրա, այնուհետև նկարահանվել են «Սեր», «Նայիր իմ աչքերին», «Օրը և ներկան», «Արժանի է» (դուետ Սիրուշոյի հետ), «Որտեղ գտնեմ»,

«Լույս խավարում» (հետագայում նաև ռեմիքս տարբերակը), «Պետք չես», «Ճանաչիր», «Կարոտի երազ», «Հաճախ ժպտա», «Ուզում եմ խոսել», «Մամա», «2012», «Հայաստանի երգ» և «Երազում» երգերի տեսահոլովակները։ 2005 թվականին Ազգային

երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ Սոֆի Մխեյանը արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին։ Սոֆի Մխեյանը և Նիկ Եգիբյանը նոր երգ են ներկայացրել: Այն կոչվում է «Բոց ու հրդեհ»: Առաջարկում ենք դիտել ստորև՝