Ջուր գնելու էի գնացել… մի հոգի արդեն ավտոմատների մոտ էր ու լցնում էր երկուսից զուգահեռ։ Զիջեց մեկը ինձ ու Պարզվեց, որ նա… Արմեն Մովսիսյան

Արմեն Մովսիսյանն իր էջում կատարել է հետևյալ գրառումը. Ջուր գնելու էի Գնացել ։ Քիչ է պատահում բայց մի հոգի արդեն ավտոմատների մոտ էր ու լցնում էր երկուսից զուգահեռ։

Զիջեց մեկը ինձ ու դե պարապ կանգնած մարդիկ ենք ջրի միապաղաղ խշոցի ներքո ակամայից խոսեցիմք մի փոքր։ Պարզվեց որ լեհ է ,մեզանից էլ գիտեր, որ փոքր հին երկիր ենք Կովկասում ու թուրքերի հետ անհաշտ ենք։

Ես էլ հիշեցի Յան Սոբեցկուն ։Լեհը ժպտալով ասաց այո լավ օղի է։ Ասի չէ~ Յան Սոբեցկի, Վիեննայի ճակատամարտ թուրքական բանակ ֆլան ֆստան։ Լա րվեց ,ուզեցավ հիշել, լռվեց։ Շարունակեցինք ջուր լցնել..ու լուռ

մտածում էի այդ ժամանակ ՝իսկ մենք անվերջ մեզ ենք մա զոխիստաբար ինքնաոչ նչացնում ,ով եսիմ ազգ ենք մեր լավ ու վատով, միայն մեր լավին տեր կանգնենք։ Ընթացքում ջուրը լցվեց հայն ու լեհը գնացին իրենց գործով, բարի օր մաղթելով միմյանց։