Ռուսաստանի Դաշնության հուժկու հшր վшծը Թուրքիային. Ահա, թե ինչ է տեղի ունեցել

«Ռոսսելխոզնադզորը» արգելել է 68 տոննա թուրքական մանդարինի մուտքը Ռուսաստանի Դաշնության Նովոռոսիյսկ ու Տուապսե նավահանգիստներ։ Այս մասին հաղորդում է «ՊոլիտՆավիգատոր»-ը, վկայակոչելով

ռուսական «Ռոսսելխոզնադզորի» Հարավային միջռեգիոնալ վարչության մամուլի ծառայության տարածած հայտարարությանը։ Պաշտոնական վարկածի համաձայն, լաբորատոր քննությունը ճշտել է, որ 68,87 տոննա թարմ թուրքական մանդարինի մեջ եղել են

միջերկրածովյան պտղաճանճ, ինչով պայամանվորված էլ խմբաքանակի մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելվել է։ Այդ մանդարինը պիտի վաճառվեր ՌԴ-ի Կրասնոդար, Մոսկվա եւ Նովոռոիսյկ քաղաքներում։ Տուապսե քաղաքի ծովային

նավահանգստում Թուրքիայից ժամանած երկու խմբաքանակ նռան ստուգման ընթացքում Россельхознадзор-ի հարավային միջտարածաշրջանային տնօրինության մասնագետները դրանցում կարանտինի կենդանի օբյեկտ են գտել, որը Միջերկրածովյան մրգերի ճանճն է։ Մրգի 2

խմբաքանակի ընդհանուր քաշը 21 հազար 808 տոննա է: Այդ օբյեկտի առկայությունը նռան խմբաքանակի մեջ հաստատվել է Նովոռոսիյսկի մասնաճյուղի կարանտինային բուսասանիտարական վիճակի մասին եզրակացությունների համաձայն: Նռան խմբաքանակը ևս արգելվել է ներմուծել ՌԴ-ի տարածք: