Սաբինա Մանվելյանը իր փառահեղ կատարմամբ փայլեց «Ты супер!» նախագծի բեմում ու անցավ հաջորդ փուլ

«Ты супер!» նախագծի մասնակից Սաբինա Մանվելյանը՝ Վանաձոր քաղաքից, անցել է մրցույթի հաջորդ փուլ:

Նրա օգտին քվեարկել են ժյուրիի երեք անդամները՝ Վիկտոր Դրոբիշը, Մարգարիտա Սուխանկինան եւ երգչուհի Յոլկան: Սաբինան փայլուն կատարել է «We found love» հայտնի երգը:

«Սաբիշկա, խելոքս, դու լիովին երաժշտության մեջ ես, դու զգում ես այդ ռիթմն, ամեն ինչ տեղում է, դու պատրաստի երգչուհի ես, գիտես, թե ինչ ես անում եւ ինչի մասին ես երգում, գիտես, թե ինչ ես ուզում»,- ասաց Մարգարիտա Սուխանկինան:

Սաբինային մանկուց գրավել է երգը ու ռուսաց լեզուն։ Սակայն վերջին տարիներին նա որոշել է, որ երգելն իր համար առաջին տեղում է, թեև նա ցանկանում է դառնալ նաև ռուսաց լեզվի մասնագետ։

Սաբինայի երաժշտական նախապատվությունների ցուցակը մեծ է` ռեփ, ռոք, ջազ, ռուսական էստրադա։ Սաբինան ասում է, որ բոլոր նրանք, ովքեր լսել են իրեն, ասել են, որ դու կարող ես երգչուհի դառնալ։

Տեսանյութը դիտեք ստորև՝