Սա տեսնել է պետք…Հայուհու ՑՆՑՈՂ կատարումը «The Voice of Germany» նախագծում… Ժյուրին հոտընկայս ծափահարում էր

Մարի Հարությունյանը երկու հայուհիներից մեկն է, ով նվաճել է աշխարհահռչակ գերմանական The Voice երաժշտական շոուի ժյուրին: Ինչպես և Իվետա Մուկուչյանը, Մարին անցավ առաջին փուլը և ընդգրկվեց երաժիշտ Խավիեր Նայդոյի թիմում ։

«Ես ծնվել եմ Գերմանիայի հյուսիսում գտնվող Շվերին քաղաքում, բայց ծնողներս Հայաստանից են ։ Ես հատկապես հպարտ եմ, որ մեծ նկարիչ Իվան Այվազովսկու հետ կապ ունեմ, Նա իմ նախապապն է ։

Ես 19 տարեկան եմ, զբաղվում եմ ոչ միայն երաժշտությամբ, այլև պարերով ՝ լատինաամերիկյան և, իհարկե, սալսա ։ Ես նաև պարում եմ Նյուրնբերգի հայ համայնքի երգչախմբում, որտեղ ես հիմա ապրում եմ ։

Սկսեցի երգել 9 տարեկանում։ Ես մի քանի ելույթ ունեի, որոնցից մեկը Հրանտ Դինքի հիշատակին կազմակերպված միջոցառման ժամանակ էր ։ Հարցին՝ թե որտե՞ղ է սովորել խոսել հայերեն՝ Մարին պատասխանեց.

«Ես ազատ խոսում եմ հայերեն, ինձ սովորեցրել են ծնողներս ։ Սա իմ մայրենի լեզուն է և տանը հայերեն խոսելը շատ կարևոր է մեր ընտանիքի համար ։ Ես նաեւ կարող եմ գրել եւ կարդալ»։ Առաջարկում եմ դիտել ստորև տեսանյութը և վայելել մեր հայուհու հիանալի կատարումը։