Սեր, որ հաղթեց պա տերազմին. Վրեժը կորցրեց տեսողությունը, բայց հասավ իր սիրուն… Պատմություն, որ կարդալիս հնարավոր չէ զսպել արցունքները

Սերը, որ հաղթեց մեր պար տված պա տերազմին. Վրեժը կորցրեց տեսողությունը, բայց հասավ իր սիրուն Sputnik Արմենիան գրում է․ Վրեժի ու Քրիստինեի սերը հաղթել է մեր պար տված պա տերազմին։ Նրանց սերը թևեր է տալիս դիմացինին ու համոզում` երբեմն նաև կարող ենք թռչել, եթե սիրելիի հետ ենք… Վրեժը պա տերազմի ժամանակ կոր ցրել է մեկ աչքը

և մյուսի տեսողությունը։ Այժմ նրա աչքերն են դարձել օրերս իր կինը դարձած Քրիստինեի ձեռքերը. նրանք օգոստոսի 11-ին են ամուսնացել։ 20-ամյա Վրեժ Բադալյանն արդեն իսկ 1 տարի ծա ռայել էր, երբ սկսվեց 44-օրյա պ ատերազմը։ Վրեժը Մատաղիսում էր ծա ռայում, և պա տերազմը սկսվելուց 5 օր անց թշնա մին գրա վեց նրանց դիրքը։

«Սկզբում մտածեցինք` երևի Թալիշն են ուզում գր ավել, ինչին թշն ամին հասավ պա տերազմը սկսվելու հենց հաջորդ օրը` սեպտեմբերի 28-ին։ Թալիշում երկու մոտ ընկերներս զո հվեցին։ Նրանց ամենադա ժան ձևով էին սպ անել, չէին կր ակել։ Թալիշից մեր գն դից միայն կեսը վերադարձավ։ Մյուսները զո հվեցին, ու հասկացանք` ամեն ինչ լուրջ է, քանի որ թշնա մին առաջ էր գալիս»,–պատմում է Վրեժը։ Պա տերազմի օրերը հիշելն այնքան էլ Վրեժի սրտով չէ.

խոսելիս նյարդայնանում է։ Քրիստինեն նկատում է ու շոյում ամուսնու մորուքը։ Կարճ դադարից հետո Վրեժը շարունակում է պատմել, որ հետո թշնա մին Մատաղիսի համար է սկսել կռ իվ տալ. հոկտեմբերի 2-ին թ եժ մա րտեր են ընթացել, որոնց ժամանակ էլ վիրավ որվել է։ Առաջին անգամ ընկերոջ հետ խրամատում են եղել, երբ սկսել են հրթի ռակոծել «Գրադ»–ից։ Վնա սվել է Վրեժի ձեռքը, ոտքը, թոքը։

Սակայն տեսնելով, որ ընկերն ավելի շատ վնա սվածքներ ունի (որովայնն է պատռ վել)` իր ցա վն ու թոքի վնա սվածքի հետևանքով շնչառական անբավա րարությունն անտեսել է և ընկերոջ կյանքն է փրկել` նրան սողեսող դիրքերից ներքև իջեցնելով։
Հետո ընկերները Վրեժին էլ զինվորական մեքենայի թափքին են դրել Ստեփանակերտ հասցնելու համար, սակայն ճանապարհին ԱԹՍ–ով հար վածել են մեքենային։

«Միայն հիշում եմ, որ օդ թռա, և վերջ, գիտակցությունս կո րցրել եմ։ 22 օր կոմայի մեջ եմ եղել և արթնացել արդեն Երևանում` «Էրեբունի» հիվանդանոցում։ Արթնացա, բայց ոչինչ չէի տեսնում, մատս անգամ շարժել չէի կարող։ Ցա վերին դիմանալու համար նորից արհե ստական կոմայի մեջ գցեցին։

Օրեր անց կրկին արթնացա ու հասկացա` տեսողությունս կորցրել եմ»,–պատմում է Վրեժն ու, չնայած այն հանգամանքին, որ ծխել չի կարելի, քանի որ թոքը վնա սված է, Քրիստինեին խնդրում է ծխախոտ տալ։ Վրեժը ծխում է, իսկ Քրիստինեն նրա գանգուրների հետ է խաղում։ Խնդիրների մասին շատ խոսել Վրեժը չի սիրում, և նրա մայրը` տիկին Լիլիթն է շարունակում պատմել։

Մայրն ասում է, որ երբ որդու հետ կապը կտր վել է, նրան սկսել են հիվան դանոցներով փնտրել. անճանաչելի դարձած Վրեժին Քրիստինան է ճանաչել ձեռքի վրայի խաչի տեսքով դաջ վածքից։ «Շատ բան ենք տեսել այս ընթացքում` Վրեժի գլխի մի հատվածն են տիտա նիտով հավաքել, ծնոտը վիրահ ատել, 3 անգամ աղիներն են վիրահ ատել։ Այս ընթացքում նա չէր քայլում, Մոսկվա տարանք. այնտեղ աղիները կրկին վիրահա տեցին, բացի այդ, հրաշք եղավ` որդիս սկսեց քայլել։ Հիմա մեր միակ երազանքն է, որ Վրեժը տեսնի»,–ասում է տիկին Լիլիթը և հարսին նայում. Քրիստինան հուզվել է, սակայն չի ուզում, որ Վրեժը տեսնի։ Դուրս է գալիս սենյակից։

Վրեժն, իհարկե, զգում է. կարճ ժամանակ անց կանչում է Քրիստինային ու գլուխը հենում նրան, շոյում ձեռքը։ Ամենադժվար պահերին, ցա վերի ամենած անր վայրկյաններին հենց սիրած աղջկա գոյությունն ու ներկայությունն է ու ժ տվել Վրեժին։ Այժմ ընտանիքի միակ հույսը Գերմանիայում մի բժիշկ է, որն ասել է` հնարավոր է` վերականգնվի աչքի տեսողությունը, բայց մինչ այդ զննել է պետք։ Վրեժի գլխում բե կորներ կան. Հայաստանում ռիսկ չեն անում հետազոտել նրան, քանի որ հատուկ այդ հետազոտության համար նախատեսված սարք/նյութ չկա։ Գերմանիա մեկնելու համար 27 000 դոլար է պետք, որից 15 000-ը ընտանիքն ունի. ինչ–ինչ բաներ են վաճառել, նվիրատվություն են տվել։

Սակայն մինչև Գերմանիա գնալը Վրեժն արդեն իսկ առաջին կարևոր քայլն է արել. Քրիստինայի հետ ընտանիք է կազմել։ Իսկ հարցին, թե ինչպես որոշեցին ամուսնանալ, Վրեժը պատասխանում է լայն ժպիտով. «Նախ` փախանք երկուսով»։

Իսկ փախել են, քանի որ Քրիստինայի ծնողները կարծում էին` դեռ շուտ է ամուսնության համար, քանի որ աղջիկը ծրագրավորում է սովորում, պետք է կրթությունն ավարտի։ Քրիստինան ասում է, որ չէր ուզում Վրեժին այս դժվար փուլում մենակ թողնել։ Եթե ստացվի Գերմանիա գնալ, անպայման հետն է լինելու։

Մի քանի օր «կորելուց» հետո զույգը տուն է վերադարձել, և որոշել են` օգոստոսի 11-ին պետք է հարսանիք անեն։ Այդ ընթացքում հաշտվել են նաև աղջկա ծնողների հետ։ Ի դեպ, հարսանիքին մասնակցելու համար ՀՀ է եկել Մոսկվայում բու ժվող Վանը` տղան, որի կյանքը փրկել է Վրեժը։

«Ամեն ինչ շատ արագ եղավ` 3 օրում եմ հարսի զգեստ ընտրել։ Մտածում էի` կարևորը միասին լինենք, մնացածը մանրուքներ են։ Չնայած արագ կազմակերպեցինք, բայց հարսանիքը մեր ուզածով անցավ։ Միայն վերջում հրավա ռություն չարեցինք բնականաբար։ Այս ընթացքում ամեն ինչի հասանք, քանի որ Վրեժը շատ ու ժեղ է, մնաց միայն մեկ բան` Վրեժի տեսողության խնդիրը»,–ասում է Քրիստինան ու փաթաթվում ամուսնուն։ Ի դեպ, Վրեժն ու Քրիստինան ծանոթ են դեռ

դպրոցական տարիներից. նույն դասարանում են սովորել։ Մի քանի տարի Քրիստինան տանջել է Վրեժին` «չեմուչում» անելով, բայց 11-րդ դասարանից սկսել են ընկերություն անել։ Բանակ գնալուց առաջ Վրեժը սկսել է աշխատել և գումար հավաքել, բանակի քեֆի օրը Քրիստինային մատանի է նվիրել։ Իհարկե, մատանու գոյության մասին միայն երկուսով են իմացել։ Բանակում գտնվելու ամբողջ ընթացքում կապը պահել են, իսկ Վրեժի վիրավո րվելուց հետո ամեն օր միասին եղել։

Դժվար ու ոչ լուսավոր օրեր շատ են եղել։ Վրեժն ասում է` մտքում ժամերն էր հաշվում, թե երբ է Քրիստինան դասերն ավարտելու, որ 15 րոպեով իր մոտ` հիվանդանոց գա ու նոր տուն գնա։ Քրիստինան էլ նշում է` հոգու խորքում միշտ հավատացել է, որ Վրեժը ոտքի է կանգնելու, ապաքինվելու, անգամ այն օրերին, երբ Վրեժն անգիտակից պառկած էր գլխի, ծնոտի, ողնաշարի, որովայնի, աչքի լուրջ վնա սվածքներով, երբ վիրակա պերի մեջ կորել ու անճանաչելի էր դարձել, երբ հերթական վիրահ ատությունն էին անում, երբ անգամ բժիշկները չեն հավատացել, որ ամեն ինչ լավ կլինի։

«Դժվարությունները մեր հարաբերություններն ավելի ամուր են դարձրել։ Այդպես ամեն օր սկսում ես ավելի շատ գնահատել էն, ինչ ունես, էն, ինչ փողով կամ հարստությամբ ձեռք չես բերի։ Մեր սերը հաջորդ փորձությունն էլ կհաղթահարի»,–ասում է Քրիստինան ու ժպտում։ Վրեժի մայրը հուզվում է ու շշնջում. «Ամեն ինչ կտայի, որ որդիս հիմա իր հարսնացուի ժպիտը տեսներ»։

Իրավիճակը փրկում է Վրեժը։ Ասում է` ուզում է, որ ամենաքիչը 5 երեխա ունենան։ Քրիստինայի մի հոնքը բարձրանում է` հինգը կարծես շատ է, բայց չի ընդդիմանում։ Միայն հիշեցնում է, որ մինչ այդ հիմա Գերմանիա գնալու հարցերը պետք է կարգավորեն։ Վրեժը հոգոց է հանում ու անկեղծ նշում` իրենց գյուղից (Արարատի մարզ, Զանգակատուն) դուրս չի պատկերացնում, ուզում է բուժվել ու արագ հայրենիք` հարազատ գյուղ վերադառնալ։ «Այդպես էլ լինելու է»,–հավելում է Քրիստինան, որը գիտի` առջևում էլի դժվարություններ կան, բայց ժպիտով ու ինքնավստահ նշում է, թե իրենց սերն այնքան շատ է, որ դա էլ է կուլ տալու։

Վրեժենց տնից դուրս եմ գալիս ու Երևան վերադառնալու ճանապարհին լուռ եմ. 14 տարի Քրիստինեից մեծ լինելով` ինձ փոքր մարդ եմ զգում ու հասկանում` սիրո իսկական–չիսկականը չգիտեմ, բայց սերը Վրեժի ու Քրիստինեի հարաբերության տեսքն ունի։ Վրեժին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 091 50 11 53 հեռախոսահամարով (կտրամադրենք Վրեժի մոր անունով բացված հաշվեհամարն ու հեռախոսահամարը)։