Սիրված դերասան Անդոյի մասնակցությամբ հումորային կատարում Ամանորի մասին… Հաճելի դիտում և դրական էմոցիաներ

Ամանորով նշում են տարվա սկիզբը։ Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի, որն անցնում է մեծ արագությամբ։

Հունվարի մեկը՝ որպես տարվա սկիզբ, սահմանվել է Հռոմի կայսր Հուլիոս Կեսարի կողմից մ. թ. ա. 46 թվականին։ Հին Հռոմում այդ օրը նվիրված էր Յանուսին՝ ընտրության, դռների ու բոլոր սկզիբների աստծուն։ Հունվար

ամիսն իր անվանումը ստացել է հենց Յանուս աստծու անունից, որին պատկերում էին 2 երեսով, որոնցից մեկը նայում էր առաջ, իսկ մյուսը՝ ետ։

Ծագում Տարվա գաղափարն 1-ին անգամ ծագել է Հին Արևելքի մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում։ Այն կապվել է Նեղոս գետի վարարման հետ։ Դրանով էր պայմանավորված եգիպտացիների կյանքը,

երկրագործական աշխատանքները։ Նեղոսի վարարման սկիզբը համընկնում էր Սիրիուս աստղի երևալուն։ Եվ ահա այդ աստղի ու Նեղոսի վարարման միջև ընկած ժամանակաշրջանն էլ կոչեցին տարի։ Անդոյի կատարմամբ Ամանորին նվիրված հումորային երգն առաջարկում ենք դիտել ստորև՝