Սուրենը 5 լեզվի էր տիրապետում… Բանակ մեկնելուց օրեր առաջ նա ԱՅՍ գրառումն էր կատարել և հավատարիմ մնաց իր խոստմանը…

Բլոգեր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Սուրենը քաղաք Երևանից էր, Տաթև դպրոցում էր սովորում, այնուհետև՝ Հնդկաստանի Կալկաթա քաղաքի հայոց մարդասիրական ճեմարանում։ Նա հինգ լեզվի էր տիրապետում։ 2020-ի հուլիսի քսաներեքին

զո րակոչվեց բանակ։ Ջրականում (Ջեբրայիլում) էր ծա ռայում։ Դիպու կահար էր։ Երկու ամսվա զինծա ռայող էր, երբ սկսվեց պատ երազմը։ Չնայած, որ 1-ին իսկ օրվանից մասնակցում էր ռազ մական գործողություններին, սակայն հարազատենրին խաբել, ասել էր, որ բունկերներում են,

առա ջնագծից հեռու։ Սուրենը զ ոհվեց մի տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի տասին, Հադրութի Վանք գյուղի անտառներում։ Հրամ անատարի փա խուստից հետո, իր տասնյակ ընկերների հետ մնացել էին շրջափ ակման մեջ և ընկել անհավասար մա րտում… Բանակ մեկնելուց մի քանի օր առաջ Սուրենն իր ֆեյսբուքյան

էջում գրել էր. «Բոլոր ժամանակներում պառակտումն է եղել ՀՀ-ի մեծագույն թշ նամին։ Միասնական լինելու ժամանակ կարող ենք միայն աշխարհին և ինքներս մեզ ապացուցել հակառակը։ Հա՛յ ազգ, լինենք միասնական էս դժվարագույն պահերին։ Ես պատրաստ եմ»։ Սուրենը հավատարիմ

մնաց իր խոստմանը։ Ամենադժ վար պահին մենակ չթողեց իր հայրենիքիը ու իր հրամանատարի պես փախուստի չդիմեց։ Մնաց, կռ վեց և զո հվեց հանուն հայրենի հողի։ Ծնողները հրաժարվել են Սուրենի հետմա հու բոլոր մեդալներից։ Սուրենը տասնութ տարեկան էր»։