Վազգեն Մանուկյանն իշխանափոխության հասնելու 2 պլան է առաջարկել՝ Ա և Բ… Ահա, թե խոսքն ինչ պլանների մասին է

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի քսանին, տեղի է ունենում ըդդիմադիր տասնյոթ կուսակցությունների հանրահավաքը: Ընդդիմադիր ու-ժերը դեռ օրեր առաջ էին հայտարարել, որ անելու են մեծ հանրահավաք: Նրանց նպատակը մեկն է՝ հասնել իշխանությունների հրաժարականին: «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի հանրահավաքին ելույթ ունենալով՝ վարչապետի

միասնական թեկնածու, Հայաստանի Հանրապետության նախկին Վարչապետ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է երկու պլան, որոնցով պետք է առաջնորդվեն իրենք հետագա քայլերում: Ըստ նրա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբեք հրաժարական չի տա: Հետևաբար իշխանափոխության երկու ճանապարհ են տեսնում.

պլան Ա-ի համաձայն՝ պատրաստվում են կո տրել իշխանության 3 հենարանները, այն է՝ իշխանությանը հարող հայրենակիցների հատվածին, ու-ժային կառույցներին ու այն պատգամավորներին, որոնք ԱԺ-ում ներկայացնում են իշխանությանը: Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ Հայաստանում ամեն օր պետք է լինեն ցույցեր, գործադուլներ, քաղաքներով շրջող շարասյուներ: Վազգեն Մանուկյանի առաջարկած

պլան Բ-ի համաձայն, ամեն օր պետք է պատրաստ լինել կայ-ծակնային արագությամբ ապստա-մբությամբ իշխանությունը վերցնելուն, նշել է, որ իրենք գնալու են Ա ճանապարհով՝ միշտ պատրաստ լինելով նաև Բ ճանապարհին:
Տեսանյութը դիտեք ստորև՝