Վանաձորից Սաբինա Մանվելյանն իր փառահեղ կատարմամբ պարզապես փայլեց ռուսական «Ты супер!» նախագծի բեմում ու անցավ հաջորդ փուլ

Ռուսական «Ты супер!» նախագծի մասնակից Սաբինա Մանվելյանը՝ ՀՀ-ի Վանաձոր քաղաքից, անցել է մրցույթի հաջորդ փուլ: Սաբինայի օգտին քվեարկել են ժյուրիի երեք անդամները՝ Վիկտոր Դրոբիշը, Մարգարիտա Սուխանկինան ու երգչուհի Յոլկան: Մեր գեղեցկուհի Սաբինան փայլուն

կատարել է «We found love» հայտնի երգը: «Սաբիշկա, խելոքս, դու լրիվ երաժշտության մեջ ես, դու զգում ես այդ ռիթմը, ամեն բան տեղում է, դու պատրաստի երգչուհի ես, գիտես, թե ինչ ես անում ու ինչի մասին ես երգում, գիտես, թե ինչ ես

ցանկանում»,- ասաց Մարգարիտա Սուխանկինան: Սաբինային վաղ տարիքից գրավել է երգը ու ռուսաց լեզուն։ Բայց վերջին տարիներին նա որոշել է, որ երգելը իր համար 1-ին տեղում է, թեև նա ցանկանում է դառնալ նաև ռուսաց

լեզվի մասնագետ։ Սաբինայի երաժշտական նախապատվությունների ցուցակը մեծ է` ռեփ ու ռոք, ջազ ո. ռուսական էստրադա։ Սաբինան նշում է, որ բոլոր նրանք, ովքեր լսել են իրեն, ասել են, որ դու կարող ես երգչուհի դառնալ։ Տեսանյութը կարող եք դիտել ստորև՝