Վերջին խոսակցությունը, որ լսել ենք, ձայնագրված ունենք…Ի՞նչ է պատմում զո հված Սարմեն Այվազյանի դասընկերուհին նրա մասին

«Արցախում ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զո հված Սարմեն Այվազյանը նոր էր դարձել տասնինը տարեկան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նրա դասընկերուհին՝ Աննա Սարգսյանը:

Սարմենն ապրում էր ծնողների հետ, ունի երկու քույր, ինքը երեխաներից մեծն էր: Դասընկերուհին հիշում է, որ դպրոցական տարիքից Սարմենը հայոց պատմություն առարկայի հանդեպ յուրահատուկ սեր ուներ, դպրոցն ավարտելուց հետո էլ ընդունվել էր Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետ:

«Սարմենի հետ տասներկու տարի միասին ենք սովորել: Դպրոցում ինքը շատ աշխույժ էր, տաքարյուն էր՝ լավ իմաստով, երբ ինքն ինչ-որ բան էր ասում, մենք գիտեինք, որ հիմնավորված է ասում: Շատ էր սիրում հայոց պատմությունը: Մի անգամ հայոց պատմության դասաժամին խոսում էինք դաշնակներից, բուռն քննարկում էր գնում, և դեմ կար, և կողմ, ինքը հելավ՝ ես դաշնակ եմ, ինձ ո՞վ կարող է բան ասի, ու ոչ մեկս ոչ մի բան չէինք կարող էլ խոսել, քանի որ եթե ինքն ասում էր՝ ես դաշնակ եմ, դրա տակ ինչ-որ հիմնավորում ուներ:

Անցած տարի ընդունվեց ԵՊՀ, 1-ին կուրսի առաջին կիսամյակից զորակոչվեց: Մինչև զորակոչվելն էլ շատ ուրախ էր, ասում էր՝ ես գնալու եմ առաջնագիծ, ես ուրիշ տեղ չեմ գնալու: Դեկտեմբերին զորակոչվեց, Արցախում էր ծառայում…»,- պատմեց Սարմենի դասընկերուհին:

Չնայած, որ Մալիշկան շատ մեծ գյուղ է, Սարմենին բոլորը ճանաչում էին եւ բոլորը սգում նրա մա հը: Աննան մեզ հետ զրույցում ասաց, որ նախքան զո հվածների ցուցակում Սարմենի անունը հրապարակելը, իրեն այդ մասին ասել էին, բայց ոչ մեկին չէր ասել, չէր ուզում հավատալ այդ լուրին:

«Ինչքան գիտեմ՝ Սարմենը վերջին անգամ հոկտեմբերի հինգին է տանեցիներին զանգել, դեպքի մասին առաջինը ես եմ լսել՝ հոկտեմբերի 6-ի երեկոյան, սակայն ոչ մեկին չէի ասել, մտածեցի՝ սուտ կլինի, բայց հոկտեմբերի 8-ին զո հվածների ցուցակում Սարմենի անունը կարդացինք:

Հոկտեմբերի 1-ին էլ ծնունդն էր՝ 19 ամյակը… Վերջին խոսակցությունը, որ լսել ենք, ձայնագրված ունենք՝ դասղեկիս հետ է եղել, պատահական է ձայնագրվել: Դասարանի տղաներին կոչ էր անում՝ սաղ լավ է, դուխներդ չգցեք, կռ վում ենք: Նոր էլ դիրքի ավագի կոչում էր ստացել… Ուրախ ձայնագրություն է»,- պատմեց Սարմենի դասընկերուհի Աննա Սարգսյանը: Սարմեն Սամվելի Այվազյանին օրեր առաջ հուղարկավորել են հայրենի Մալիշկա գյուղում: