Տարիներ առաջ մի բիզնես հավաքույթի ժամանակ ասեցի, որ Հայաստանյան շուկան շատ փոքր է հզոր բիզնես կառուցելու համար… Ընկերներիցս մեկը ասաց… Բակուր Մելքոնյան

Բակուր Մելքոնյանը գրում է. Տարիներ առաջ մի բիզնես հավաքույթի ժամանակ ասեցի, որ Հայաստանյան շուկան շատ փոքր է հզոր բիզնես կառուցելու համար։ Ընկերներիցս մեկը հանդիմանեց. Ինչու՞ ես այդպես արտահայտվում, քո նման հայրենասերն էլ, որ այդպես մտածի ու՞ր կհասնենք։

Իսկ ես հստակ պատասխանեցի. Հենց հայրենասեր լինելն է պարտադրում, որ այդպես մտածեմ, գերմանացի գործարարը իր երկիրը փոքր է համարում եւ իր արտադրանքն էնպես է արտադրում, որ ամբողջ աշխարհում վաճառի, ճապոնացին ու ամերիկացին էլ իրենց շուկան են

փոքր համարում, նույնիսկ 1,5 միլիարդանոց Չինաստանում չինացի գործարարը ապրանք է արտադրում ամբողջ աշխարհի համար… Շատ ուրախ եմ, որ տարիներ անց նոր մտածելակերպի շատ հայ գործարարներ են ի հայտ եկել, որոնք մտածում են մասշտաբային, որոնք ցանկանում են իրենց

ծառայություններով ու ապրանքներով աշխարհը գրшվել։ Եվ իհարկե շատ ուրախ եմ, որ իրենցից շատերը իմ ընկերներն են, որոնցից մեկի՝ Գևորգի հետ (աշխարհը գրшվելու ճանապարհին), երեկ պատահական ճանապարհները խաչվեցին Կիևում։
Դե իսկ մյուսը Ուկրաինայի գործընկերս է, որի հետ էլ պիտի փորձենք այս երկիրը գրшվել, բիզնես առումով իհարկե)))